Պալյանների ճարտարապետական ժառանգությունը Ստամբուլում այնքան ակներեւ է, որ թուրքերն էլ են ընդունումՙ Ստամբուլի ճարտարապետական դիմագծի համար պարտական են Պալյաններին: Պալյան գերդաստանի ճարտարապետների 9 սերունդ մոտ 300 տարի շարունակ նախագծել են բազմաթիվ նշանակալի շինություններ, մզկիթներ, պալատական կառույցներ, առանձնատներ, ռազմական հաստատություններ, որոնց ծավալը հավասար է այսօրվա Երեւանի կենտրոնի կրկնակի չափերին: Եվ սա ...
Հայաստանի գրողների միությունը նախաձեռնել է «XXI դարի հայ պոեզիա եւ արձակ» մատենաշարը: Արդեն լույս է տեսել այս հրատարակության առաջին գիրքըՙ Սամվել Կոսյանի «Բառը հենարան չէ այլեւս» բանաստեղծությունների ժողովածուն: Կոսյանը դրամատուրգ է, բանաստեղծ եւ հրապարակախոս, երկար ժամանակ «Գրական թերթի» յուրաքանչյուր համարում վարում է «Գրողի քաղաքական ամբիոն» սյունակըՙ Հայաստանում եւ աշխարհում տեղի ...
«Նյու Յորք Թայմսը» տեղեկացնում է, որ 98 տարեկանում Մանհաթենի իր տանը վախճանվել է սկավառակների ձայնագրությունների պրոդյուսեր եւ տաղանդներ հայտնաբերող ջազի լեգենդար հովանավոր Ջորջ Ավագյանը, որը կարեւոր դեր է խաղացել Մայլզ Դեյվիսի, Դեյվ Բրուբեկի, Քիթ Ջարեթի եւ Բոբ Նյուհարտի կարիերաներում:
Անցնող տարին նպաստավոր էր հայ շնորհաշատ բեմադրող-խորեոգրաֆ, պարուհի Ռիմա Պիպոյանի համար: Մայիսին Բեռլինի Արվեստների ակադեմիայի բեմում նա հանդես եկավ իր իսկ բեմադրած «Բարեւ, Քիթի» խորեոգրաֆիկ մոնոներկայացմամբ: Այն ներշնչված է Աննա Ֆրանկի «Օրագրից», երաժշտությունը ներկայացման համար հատուկ գրել է հրեա կոմպոզիտոր Աննա Սեգալը: Հունիսին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ...
Ստամբուլի «Արաս» հրատարակչատունը լույս է ընծայել թուրքերեն լեզվով պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանի Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում 1997-2009 թվերին կազմակերպած պատմական Հայաստանի քաղաքների եւ նահանգների մասին գիտաժողովների նյութերի 3-րդ հատորըՙ նվիրված Խարբերդին:
Նոյեմբերի 30-ին Ուոթերթաունի Ամերիկայի հայկական թանգարանում (ALMA) կայացել է երկու դասախոսություն: Առաջին ելույթ ունեցողը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի կուրատոր դոկտ. Հելեն Էվանսը , խոսել է Հայաստանում քրիստոնեության ընդունման, Միջին դարերում հայկական արվեստի զարգացման եւ համաշխարհային արվեստի վրա նրա թողած կարեւոր ազդեցության մասին, հավելելով, որ 2018-ի սեպտեմբերի ...
Հավանաբար հանճարեղ անգլիացու «Ռոմեո եւ Ջուլիետի» պիեսին քիչ թե շատ ծանոթ ընթերցողը մի պահ զարմանա, որ վերնագրում վեղարավոր կերպարի հանգրվանելու կերպն այսպիսին է: Այնուհետեւ, առաջնային ռեակցիայով կասկածի, թե միգուցե հարկ եղածից շատ ներկայացումների դիտման տակ մնացած անփորձ հոդվածագիրն է ջահել-ջահել ձեռքից գնացել: Գուցեեւ ենթադրիՙ հին հայկական ու միջնադարյան եվրոպական ստեղծագործությունների ...