Վստահորեն կարող ենք ասել, նույնիսկ հպարտանալ, որ իրոք ունենք միջազգային մակարդակի պետական սիմֆոնիկ նվագախումբ եւ նույնքան հրաշալի, կարելի է ասելՙ յուրահատուկ ազգային պետական երգչախումբ: Վերջին ապացույցըՙ դեկտեմբերի 16-ին Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հրամցված համերգն էր, ավելի կոնկրետՙ Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմի» կատարումը, որը ունկնդրելու էր եկել երաժշտասեր ընտիր մի հասարակություն, որի մեջ ...
Դժվար է ներկայացնել հայ ժողովրդի ամենանշանավոր երգահանների ու երաժշտասերների սերն ու համակրանքը այդքան վայելած, այդքան սիրված ու գնահատված հայ երգչուհուՙ աստվածատուր սոպրանո եւ արտաքին հրաշալի կերպար ունեցող ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ:
Կանադաբնակ սերբ գրող Ռադոմիր Բատուրանը տաս տարի է հրատարակում է «People Say»/«Լյուդի գովորե» («Մարդիկ ասում են») գրական-մշակութային հանդեսը Օնտարիոյի կառավարության եւ Սերբիայի մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ, երկու տարբերակովՙ անգլերեն եւ սերբերեն: Հանդեսի այս տարվաՙ դեկտեմբերյան համարի (թիվ 31-32) անգլերեն տարբերակում լույս են տեսել նաեւ նմուշներ բելգրադաբնակ բանաստեղծուհի եւ թարգմանչուհի ...
Արեւմտյան Հնդկաստանի Գոա շրջանը (հայտնի նաեւ որպես Կոնկան) ամեն տարի ունենում է հսկայական թվով տեղացի եւ արտասահմանյան զբոսաշրջիկներ, որոնց գրավում են ծովեզերքը, բուսական եւ կենդանական աշխարհը, ճարտարապետական հուշարձաններն ու պաշտամունքի վայրերը, կենսաբազմազանությունը: Հիսուն տարուց ավելի էՙ այն դեպի իրեն է ձգում նաեւ աշխարհի հազարավոր հիփիների: Եվ Գոան հիփիների համաշխարհային կենտրոնատեղի ...
Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանում պահվող պարուհի, դերասանուհի, բժշկուհի Եվգենյա Արիստակյան-Պոլյակինայի (1890, Բաքու - 1970, Երեւան) հուշագրությունը, գրված 1948-ին, մեծ քանակությամբ փաստացի նյութ է պարունակում անցյալի հայ մտավորականների եւ արվեստագետների, Մոսկվայի, Կոստանդնուպոլսի եւ Կահիրեի հայ համայնքների գեղարվեստական եւ կուսակցական կյանքի մասին:
15 տարի է անցել Հրանտ Մաթեւոսյանի մահից: Իսկ մահից երկու տարի առաջ նա դեռ գրողների միության նախագահ էր: Հերթական համագումարն էր: 300- 400 գրողներ, որ մինչ այդ հազվադեպ էին մտնում միության շենք, առավել եւսՙ դահլիճ, խռնվել էին պատերի տակ ու միջանցքներում: Լրագրողներն ակնկալում էին ինտրիգային, թեժ համագումար, որովհետեւ դրա նախադրյալներն ...
ժամանակակից հայ գրականության մասին շատ է գրվել եւ խոսվելՙ տրամագծորեն հակառակ տեսանկյուններով: Նրանցից ոմանք ասում են, որ ժամանակակից հայ գրականություն չկաՙ երեւի նկատի ունենալով հենց իրենց ստեղծածըՙ զուրկ գեղարվեստական արժանիքներից: