RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 15-12-2017



Տեղադրվել է` 2017-12-15 02:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3535, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

2017-Ը ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՐԱԴԻՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ

Ա. Բ.

Անցնող տարին նպաստավոր էր հայ շնորհաշատ բեմադրող-խորեոգրաֆ, պարուհի Ռիմա Պիպոյանի համար: Մայիսին Բեռլինի Արվեստների ակադեմիայի բեմում նա հանդես եկավ իր իսկ բեմադրած «Բարեւ, Քիթի» խորեոգրաֆիկ մոնոներկայացմամբ: Այն ներշնչված է Աննա Ֆրանկի «Օրագրից», երաժշտությունը ներկայացման համար հատուկ գրել է հրեա կոմպոզիտոր Աննա Սեգալը: Հունիսին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած պարի միջազգային փառատոնում Ռիմա Պիպոյանը ներկայացրել է իր բեմադրած «Blessed» («Օրհնված») պարային դուետը (կատարողներՙ Դավիթ Գրիգորյան, Թագուհի Մարկոսյան): Փառատոնում ներկայացված մոտ 20 երկրի 70 համարների մեջ Պիպոյանի բեմադրությունը գրավել է երրորդ հորիզոնականը: Հուլիսին Եր-անում կայացած «Գլոբալ ֆեստ» միջազգային պարի մրցույթ-փառատոնի առաջին փուլում «Գրան պրի» մրցանակի են արժանացել «Blessed»-ը, ինչպես նաեւ Թամարա Այդինյանի «If» («Եթե») պարային դուետը (մենապարողներՙ Թամարա Այդինյան, Կարեն Խաչատրյան): Այս երկու դուետն էլ դեկտեմբերի 7-10-ը Մոսկվայում կայանացած «Գլոբալ ֆեստ» միջազգային պարի մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլում արժանացել են առաջին մրցանակների (ժամանակակից պարի տարբեր կատեգորիաներում) եւ միջազգային ժյուրիի բարձր գնահատականին: Մրցույթ-փառատոնի պայմանն էր, որ ներկայացված պարային համարները չպետք է գերազանցեն չորս րոպեն: Հայկական խմբի մասնակցությունը մոսկովյան մրցույթ-փառատոնին իրականություն է դարձել ՀՀ Մշակույթի նախարարության մասնակի հովանավորությամբ:

Այսքանով չեն սահմանափակվում Ռիմա Պիպոյանի ստեղծագործական հաջողությունները: Նրա բեմադրած «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարը (իր իսկ կատարմամբ) ընդգրկվել է ներկայացվելու հաջորդ տարի Շտուտգարդում (Գերմանիա) կայանալիք Մենապարերի միջազգային մրցույթում ՙ ընտրված 17 լավագույն պարային համարների մեջ, ինչպես նա- հրավիրվել Սալոնիկի (Հունաստան) մենապարերի միջազգային փառատոն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 15-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ