Շատերը կհիշեն 2008 թվականին Սարդարապատում տեղի ունեցած ողբերգական դեպքը. 120 հոգանոց ստեղծագործական կազմը, որի մեծ մասը երեխաներ էին, հոբելյանական համերգի վերջին փորձն էին անում: Մայիսի 26-ն էր. երկու օրից մեծ շուքով պետք է նշվեր Սարդարապատի հերոսամարտի - Հայաստանի առաջին հանրապետության 90 ամյակները: Բացի բեմական դեկորներից, վեր-ում ամրացված էին 3,5 տոննա ...
Նոյեմբերի 3-ին ՀԲԸՄիության 9-րդ կատարողական արվեստագետների համերգը կայացել է հռչակավոր Կարնեգի Հոլումՙ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության կազմավորման 85-ամյակին: Նյու Յորքի ՀԲԸՄ-ի «Հատուկ միջոցառումների հանձնախմբի» կազմակերպած այս համերգի ժամանակ հանգանակվել է ավելի քան 50 հազար դոլար, որը կծախսվի կատարողական արվեստի նախաձեռնությունները իրականացնելու նպատակով:
Ես Ուշի գիւղին ոչ անունը լսած էի, ոչ ալ տեղը գիտէի, սակայն բարեդէպ առիթով մը ծանօթացայ Աշտարակի շրջանի այս գողտրիկ գիւղին, երբ հրաւէր ստացայ ներկայ գտնուելու ֆրանսաբնակ հանգուցեալ գրող Մովսէս Պչաքճեանի ամբողջական գործերու շնորհահանդէսին, շաբաթ, 28 Հոկտեմբերին: Զիս հրաւիրողը, «Հայաստան» հրատարակչատան հետ երեկոն կազմակերպող, նախկին քանատահայ ...
Մորգանվիլից (Նյու Ջերսի) դոկտ. Մելինե Քարաքաշյանը (Գարագաշյան) «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» էջերում գրում է թուրք գրող, վիպասան Հալիդե Ադիվար Էդիբի մասին, մասնավորապես անդրադառնալով նրա Կոմիտասի մասին գրած հուշագրությանը: Թարգմանաբար հատվածներ ենք ներկայացնում այդ հոդվածից:
Թեքեյան Մշակութային միության Գլենդեյլ-Փասադենա մասնաճյուղի կազմակերպությամբ Պեշկյոթուրյան կենտրոնում հոկտեմբերի 1-ին Գեւորգ Մսըրլյանը ներկայացրել է իր գիրքը «Իրբիդի եւ Հյուսիսային Հորդանանի հայերը» (The Armenians of Irbid and Northern Jordan) խորագրով:
Համերգային դահլիճում հարմարավետ նստարանին նստած, դուք հանգիստ դիտում եք ինքնավստահ քայլերով բեմ դուրս եկող մենակատարինՙ համոզված լինելով, որ նա բավականաչափ ժամանակ է ունեցել լավ պատրաստվելու, պատշաճ քանակությամբ նախնական փորձեր է ունեցել դահլիճում եւ հանգիստ վայրՙ բեմ դուրս գալուց առաջ նախապես հանգստանալու համար, որպեսզի կարողանա լավագույնս ներկայացնել ձեզ համերգային ծրագիրը: Սա ...
Գլենդեյլի Թուֆենկյան գեղարվեստի կենտրոնի նոր շենքում հոկտեմբերի 22-ից մինչեւ նոյեմբերի 11-ը ցուցադրվում են արվեստագետ Կարո Անդրեասյանի աշխատանքները, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրը»:
Ռուսական կրկեսային արվեստի պատմության մեջ իրենց անունն են թողել մի շարք հայորդիներՙ արտիստ Գեորգի Աղաջանովը, ծաղրածուներ Վարդան Քեշչյանը (կերպարի անունըՙ Հրաչիկ), Էդուարդ Հակոբյանը, Սեմյոն Մարգուլյանը, ակրոբատներ Ռաֆայել Հակոբյանը, Սուրեն Թորոսյանցը, Բորիս Ղազարյանը, էկվիլիբրիստ Ռուբեն Մանուկյանը, մարմնամարզիկ Զավեն Մարտիրոսյանը, գազանավարժներ Ազիզ Ասկարյանը, Հաննիբալ Նաջարովը, նրա դուստրըՙ կրկեսի բեմադրիչ Թերեզա Դուրովան, արտիստական ...
Ուոթերթաունում տեղակայված Ամերիկայի Հայկական թանգարանի «Ադել եւ Հայկ Տեր-Մանվելյան» պատկերասրահում բացվել է «Լռության սպիները» խորագրով նոր ցուցահանդեսը, որը նոր ղեկավարության նախաձեռնությամբ պետք է նոր շունչ հաղորդի թանգարանին եւ նոր հնարավորություններ բացի նրա առաջ: Հոգաբարձուների վարչության նախագահ Միշել Քոլիգյանի ղեկավարության եւ ստեղծագործական ծառայությունների ու ցուցահանդեսների կազմակերպման նորանշանակ ...