RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 10-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 17:07:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3221, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԼՌՈՒԹՅԱՆ ՍՊԻՆԵՐԸ»ՙ ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հ.Ծ.

Ուոթերթաունում տեղակայված Ամերիկայի Հայկական թանգարանի «Ադել եւ Հայկ Տեր-Մանվելյան» պատկերասրահում բացվել է «Լռության սպիները» խորագրով նոր ցուցահանդեսը, որը նոր ղեկավարության նախաձեռնությամբ պետք է նոր շունչ հաղորդի թանգարանին եւ նոր հնարավորություններ բացի նրա առաջ: Հոգաբարձուների վարչության նախագահ Միշել Քոլիգյանի ղեկավարության եւ ստեղծագործական ծառայությունների ու ցուցահանդեսների կազմակերպման նորանշանակ Ջենիֆեր Լիստոն Մանսոնի տնօրենության ներքո վերամշակվել են թանգարանի ծրագրերը, վերադասավորվել ցուցանմուշները եւ արդիականացվել գործող կայքը (www.armenianmuseum.org):

Ցուցահանդեսի բաղկացուցիչ մասերից է, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդման, Նուբար եւ Էբբի Ալեքսանյանների ֆիլմից մի հատված: «Լռության սպիները» ամերիկահայ հոր եւ իր դստեր ճանապարհորդությունն է դեպի նախնյաց հայրենիքՙ բացահայտելու ժխտողականության խորը հոգեբանական հետեւանքները եւ կորստի ենթագիտակցական ճնշումը, որն արդեն երեք սերունդ հետապնդում է մեզՙ հայերիս:

Նոր ցուցահանդեսի ծրագիրը Մանսոնը մտահղացել է դիտելով «Project SAVE-ի»ՙ հայկական լուսանկարչական արխիվների լուսանկարները: Նուբարի հետ համագործակցելով նա որոշում է անցյալի ժառանգությունը կապել ներկային: Ինքնության կորստի չափերի բացահայտումն ու փոխհատուցման պահանջն է ընկած ինչպես ֆիլմի, այնպես էլ ցուցահանդեսի հիմքում:

Նուբար Ալեքսանյանը ֆոտոլրագրող է եւ ֆիլմարտադրիչ: Վերջին 40 տարիներին համագործակցել է ամերիկյան եւ եվրոպական պարբերականների հետ, ինչպիսիք են «Life Magazine-ը», «New York Times Magazine-ը», «Fortune-ը», «Geo-ն», «Newsweek-ը» եւ «National Geographic-ը»: 2006-ից իր կինոընկերությունը կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր է արտադրում: Էբբին սոցիալական հարցերի խորհրդատու է Բոստոնում: Մանսոնը 2001-ից կազմակերպել է ավելի քան 70 ցուցահանդեսներ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 10-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ