RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 10-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 17:07:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3250, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՍԸՐԼՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «ԻՐԲԻԴԻ ՀԱՅԵՐԸ» ԳԻՐՔԸ

Հ .Ծ.

Թեքեյան Մշակութային միության Գլենդեյլ-Փասադենա մասնաճյուղի կազմակերպությամբ Պեշկյոթուրյան կենտրոնում հոկտեմբերի 1-ին Գեւորգ Մսըրլյանը ներկայացրել է իր գիրքը «Իրբիդի եւ Հյուսիսային Հորդանանի հայերը» (The Armenians of Irbid and Northern Jordan) խորագրով:

Իր խոսքում հեղինակը բացատրել է, թե ինչու է նախաձեռնել պատմական այդ ճանապարհորդությունը եւ շնորհակալություն է հայտնել Հայկազյան համալսարանին եւ հատկապես նրա հայ սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Տաքեսյանին, խրախուսելու համար հատորի լույս ընծայումըՙ անգլերեն եւ արաբերեն լեզուներով (մեկ հատորում): Հետագայում կայանալու է նաեւ գրքի շնորհանդեսը Ամմանի Ազգային գրադարանում, Հորդանանի մշակույթի նախարարության հովանավորությամբ:

Մսըրլյանը ծնվել է Իրբիդում: Տարրական եւ միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում: Այնուհետեւ ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական համալսարանը: 1983-84 տարիներին ընտրվել է Երեւանի հայ եւ հորդանանցի ուսանողների միության նախագահ: 2015-ին դարձել է ճարտարապետների եւ ինժեներների համահայկական ասոցիացիայի Հորդանանի մասնաճյուղի համակարգող: Որպես մասնագետ աշխատել է Հորդանանում, Իրաքում, Եմենում եւ Սուդանում:

Ինչպես վկայում է գիրքը, հայերը Իրբիդ են եկել 1915-ին, երբ Արեւմտյան Հայաստանից տեղահանվել են: Այդ ժամանակ Իրբիդի բնակչությունը եղել է 1,065: Այդ թիվը ավելացել է 1948-ի պաղեստինա-իսրայելական պատերազմի հետեւանքում: Նրանք մեծ մասամբ զբաղվել են կոշկակարությամբ, ատաղձագործությամբ, լուսանկարչությամբ: Դարձել են հաջողակ քաղաքացիներ:

Իրբիդի ընդհանուր բնակչությունն այժմ 1 միլիոն 770 հազար է: Այնտեղ չկան հայկական դպրոցներ եւ հայկական եկեղեցիներ: Հարսանեկան կամ կրոնական այլ արարողությունների համար Ամմանից հոգեւորական է հրավիրվում, որն արարողությունը անցկացնում է հույների ուղղափառ եկեղեցում:

Նկար 1. Գեւորգ Մսըրլյանը (ձախից), Գեւորգ Քյոշկերյանի (հոդվածի հեղինակի) հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 10-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ