Կոմիտասի թանգարան-ինստիտուտը որոշում է կայացրելՙ թանգարանում այսուհետեւ համերգների ու երեկոների ժամանակ Կոմիտաս հնչելու է միայն բնօրինակով: Իսկ բնօրինակ ասելով թանգարանը նկատի ունի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտիՙ անվանի կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի խմբագրությամբ հրատարակված Կոմիտասյան երկերի ժողովածուն: Կոմիտասյան մնացած կատարումներըՙ դուրս նախանշված բնօրինակից, թանգարանում արգելվում են:
Պարուհի-պարադիր Ռիմա Պիպոյանին ճանաչում եմ արդեն տաս տարի: Միասին մասնակցել ենք ժամանակակից պարի աշխատանոցների, դիտել եմ նրա մեկ տասնյակի հասնող բեմադրությունները: Նա մեր արվեստում նոր խոսք ասող այն սակավաթիվ երիտասարդ ստեղծագործողներից է, որի մասին էլ չես ասի «խոստումնալից», քանի որ նա մեկը մյուսի հետեւից արդարացրել է իր հետ կապված հույսերը ...
Հայ գրականության եւ առհասարակ հայ մշակույթի պատմության առանցքային խնդիրներից է, այսպես կոչված, հայկական Վերածննդի հարցը: Այս կապակցությամբ երբեմն առաջ են քաշվում, մեղմ ասած, ոչ ճիշտ կարծիքներ ու տեսակետներ, որոնց հեղինակները քաջատեղյակ չեն հարցի պատմությանը եւ ամենակարեւորըՙ միջնադարյան հայ (եւ ոչ միայն հայ) գրականության եւ արվեստի առանձնահատկություններին ու օրինաչափություններին: Նկատի ունենալով ...
Ասում ենՙ շեքսպիրյան դերակատարման տակից պատվով դուրս եկողը որեւէ կերպար խաղալ կկարողանա: Հայ Շեքսպիրականի յոթը պրակներն էլ փաստում են, որ ելիզավետյան շրջանի այս դրամատուրգի ավանդույթները մեզանում ամոթալի վիճակում չեն եղել: Անշուշտ, ոչ էլ նրա դրամատուրգիայի հաջողված դերակատարումներն են կարմիր գրքից դասալքված: Այդուամենայնիվ, կա հանճարեղ անգլիացու ստեղծագործական ժառանգության մեջ մի ինքնահատուկ ...