ՀՆԱՏԻՊ ԳՐՔԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Ընթերցասրահների բաժնի վարիչ Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացվել է «Հայ հնատիպ գիրք» ցուցահանդեսը: Ցուցադրվում են գրադարանի սեփականություն հանդիսացող 26 օրինակ հնատիպ գրքեր, որոնք տպագրվել են 1669-1795 թվականներին եվրոպական, ռուսական. հնդկական տպարաններում: Դրանցից 25-ը հայերեն գրքեր են, մեկըՙ տպագրված 1795 թվականինՙ հին սլավոներեն: Առանձնահատուկ է Գրիգոր Նարեկացու 1736 թվականին Կ.Պոլսի Աբրահամ Թրակացու տպարանում տպագրված «Գիրք աղօթից» գրքի 3-րդ տպագրությունը: Գրքի 1-8 էջերը ինչ-ինչ հանգամանքներում անհետացել են: Եվ որպեսզի այն օգտագործելի լինի` «Բանք Ա» տողից սկսած ձեռագրով էջերը վերականգնվել եւ միացրել են գրքին: |