Ամերիկյան գրական անդաստանում լռեց մի հայկական ձայնՙ այնքա՜ն քնքուշ, այնքա՜ն խրոխտ, այնքա՜ն հայանվեր... Նրա փխրուն ուսերին բեռնված 83 տարիներն անգամ մեզ թույլ չեն տալիս ասել, թե Դայանա Տեր-Հովհաննեսյանը կյանքից հեռացավ ծեր տարիքումՙ այնքա՜ն կյանքով լի էր նա ու հավերժ կանացի...
Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանին վիրտուոզ արտիստ են համարում միջազգային մասնագետները: Իր հոր աջակցությամբ ջութակ նվագել սկսել է վաղ տարիքից եւ 12 տարեկանում տվել է իր առաջին համերգը: 15 տարեկանում Բեռլինի «Hochschule fur Musik und Theater Hannover»ից հրավեր ստանալով դարձել է երաժշտության եւ թատրոնի այդ ավագ դպրոցի ամենաերիտասարդ աշակերտը: Հետագայում ուսումը ...
Իտալիայի Ագրիջենտո քաղաքում ամեն տարի կազմակերպվում է միջազգային մրցույթ-փառատոն: Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրահանգով այն նվիրվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգությանը, այսինքնՙ մասնակից պետությունները պետք է ներկայացնեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված իրենց էթնիկ մշակույթը: Ըստ մրցույթ-փառատոնի պահանջներիՙ յուրաքանչյուր ելույթ պետք է լիներ երաժշտական համարՙ պար, երգ, բեմականացում, բանահյուսություն: