Արցախի եւ արցախահայության նկատմամբ միջազգային կառույցների վերաբերմունքը դրսեւորվում է ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային ոլորտում: Հայ-ադրբեջանական հակամարտությունը, Արցախի տարածքային չլուծված խնդիրն ազդում է նաեւ միջմշակութային փոխհարաբերությունների վրա:
Ապրիլի 18-ին լրացավ Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան 160-ամյակը: Այս առթիվ հրատարակում ենք պոլսահայ եւ եգիպտահայ, այնուհետեւՙ հայաստանաբնակ գրող, սիրող դերասանուհի Պայծառ Երկաթի (1888-1988) «Գողտրիկ հուշեր ու սուր փշեր կամ Մի դերբուկ ճանապարհ» անտիպ հուշագրությանՙ Շիրվանզադեին վերաբերող գլուխը: Անվանի գրողին Պ. Երկաթը հանդիպել է 1921-ին, Կոստանդնուպոլսում: Հուշերի ձեռագիրը մեզ է տրամադրել Երկաթի ...
«....1330 թվականին թուրքերն անցան Եվրոպա, իսկ 1453 թվականին Մուհամմեդ 2-րդի առաջնորդությամբ տիրեցին Կոստանդնուպոլսին, անվանեցին այն Ստամբուլ ու իրենց գահը հաստատեցին էնտեղ: Եվ ամբողջ քրիստոնեական աշխարհքն ու կուլտուրական մարդկությունը հառաչեց էս հարվածի տակ ու ողբաց էս դեպքը: Մի ողբ ու հառաչանք, որ տեւում է մինչեւ էսօր» : Հ.Թ ...
Արտասովոր հետաքրքրությունների տեր արվեստագետ է նյույորքաբնակ Ջոն Տերյանը, որի հին փորագրանկարների խանութը, «Lower East Side» փողոցի վրա, կարող է զարմացնել ամենաքմահաճ հաճախորդին անգամ: Այնտեղ ամենատարբեր չափսերի ու նկարների ափսեներ են, պրեսպապյեներ (սեղանի վրայի թղթերը ցրվելուց պահպանելու հարմարանքներ), բաժակներ, ծաղկամաններ եւ այլ իրեր, որոնց վրա կոլաժային նկարներ են: