Լյուիսբուրգից (Փենսիլվանիա) հայտնում են, որ Պուլիցերյան եւ բազմաթիվ այլ գրական մրցանակների արժանացած բանաստեղծ, հուշագիր Փիթեր Բալաքյանը, որ Բաքնել համալսարանից շրջանավարտ է եղել 1973-ին, ապրիլի 5-ին դարձել է այդ համալսարանի առաջին շրջանավարտը, որն ադամակցում է «ժամանակակից գրականագիտության Ջանեթ Վայս ընկերակցությանը»: Նա 13-րդ է, որ այդ պատվին է արժանանում:
Ներքաղաքական փոթորկալի այս օրերի թոհուբոհում անուշադրության մատնվեց մի կարեւորՙ ազգային հպարտություն պատճառող իրադարձությունՙ մեր երիտասարդ ջութակահարներից Դիանա Ադամյանը արժանացել է աշխարհի ամենահեղինակավորՙ Եհուդի Մենուհինի անվան ջութակահարների մրցույթի 16-21 տարեկան մասնակիցների խմբի դափնեկրի կոչմանը: Երկու տարին մեկ անցկացվող այդ մրցույթը տեղի է ունեցել Ժնեւի Victoria Hall համերգասրահում, ապրիլի 22-ին: 44 մասնակիցների ...
«Նազո Բրավոն (Nazo Bravo) իսկական լոսանջելեսցի է, այն առումով, որ հայ է եւ շոուբիզնեսի մեջ է ներգրավված», գրում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագիր Ալին Գրիգորյանը : Նրա հոդվածից տեղեկանում ենք, որ Երեւանից Մ. Նահանգներ գաղթած ընտանիքի զավակ է եւ իրական անունն է Նազարեթ Ասլանյան : ...
« Քեյ Մուրադյանը թեեւ լսել էր մոր պատմությունները Հայոց ցեղասպանության մասին, բայց սարսափելի իրադարձությունների մանրամասնություններին Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի շրջանավարտը ծանոթացավ, երբ մայրը, որ ծանր հիվանդ էր, խնդրեց նրան գիրք գրել իր անցած փորձառության մասին: Քեյն այդ ժամանակ դասավանդում էր Լոս Անջելեսի դպրոցներում, եւ մտադիր էր Պեկին ...
Ի նշանավորումն հայկական պետականության վերահաստատման 100-ամյակի, մայիսի 17-ից 19-ը Նյու Յորքի Սբ. Վարդան եկեղեցու մեծ դահլիճում կգործի միջազգային ճանաչման արժանացած արվեստագետՙ նկարիչ, քանդակագործ եւ լուսանկարիչ Ավետիս Բաղսարյանի եզակի ստեղծագործությունների ցուցահանդեսը, հովանավորությամբ ՀՀ մշակույթի նախարարության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ Հայ Օգնության ֆոնդի: Այս մասին է տեղեկացրել ...
«Ս. Գուլյան» ստորագրությանն ուշադրություն եմ դարձրել դեռ դպրոցական տարիներիցՙ լինելով երեւանյան «Ֆիլմ» թերթի ակտիվ ընթերցող: Այս ստորագրությունն էին կրում փոքրածավալ, բայց շատ կարեւոր քննադատական հոդվածներ, ինչպես նաեւ խորհրդային եւ օտարերկրյա կինոյի հայտնի գործիչների դիմանկարներ: Մի անգամ նույնիսկ խմբագրությանն ուղարկած նամակում գրել էի, որ «Գուլյանի հոդվածները զարդարում են ձեր թերթի էջերը»: ...
Վահե Օշականի կյանքն ու ստեղծագործությունը սփյուռքյան փորձառության բուն էությունն են: Կինովավերագրող Հրայր Անմահունի Յուլմեսեքյանի ֆիլմը (Վահե Օշական. Միջնարար) ողջունելի է որպես մի թանկարժեք քար, որն ավելացվում է ազատ եւ արտատարածքային հայ մտքի կառույցին:
Մայիսի 7-ին Ուոթերթաունի Սբ. Հակոբ հայկական եկեղեցու «Տղամարդկանց ակումբը» հյուրընկալելու է Կարլա Կարապետյանին: Միջազգային ճանաչման արժանացած ռեժիսոր, պրոդյուսեր, գրող, դերասանուհի եւ հաղորդավարուհի Կարապետյանը եկեղեցու Չարլզ Մովսեսյան մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում խոսելու է իր անցած կյանքի եւ հետագա ծրագրերի մասին: