Աբրահամ Ալիքյանը հայոց լեզվի մեծատաղանդ բանաստեղծներից մեկն է: Քանի՞ բանաստեղծի կարելի է նման խոսք, նման բնութագրում հասցեագրել: Հուսահատության չափ քչերին, սակավներից սակավներին:
Մայիսի 19-ը Համո Բեկնազարյանի ծննդյան օրն է: Այդ առթիվ թարգմանաբար հրատարակում եմ նրա երեք նամակըՙ ուղղված Երեւանի կինոստուդիայի երբեմնի տնօրեն Գեւորգ (Կիմ) Հովհաննիսյանին (1907-1957): Նամակները ստացել էի վերջինիս կնոջ ազգականուհի Հասմիկ Մամիկոնյանից: Դրանց ռուսերեն բնագրերը հրատարակեցի «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթում (17 հունվարի, 1998) եւ հանձնեցի Գրականության եւ արվեստի թանգարանին:
Անցած ամիս, Մոսկվայում, 89 տարեկան հասակում վախճանվեց Իրինա Տոկմակովան: Գրական եւ պետական մրցանակների դափնեկիր, ռուս ժամանակակից մանկագրության ամենահայտնի եւ սիրված դեմքերից մեկը, հավասարապես հաջող էր թե՛ բանաստեղծության, թե՛ արձակի, թե՛ թատերգության մեջ: Տոկմակովայի «Ռոստիկը եւ Կեշան» զվարճալի պատմվածքը տողերիս հողինակի մանկության սիրելի գրքույկներից էր... Նա նաեւ անխոնջ թարգմանիչ էր, որ ...
Եղիշե Չարենցի (1897-1937) «Կապկազ թամաշա» սատիրական ագիտպիեսը բանաստեղծի միակ դրամատիկական ժառանգությունն է, որով զբաղվել է Անդրկովկասի խորհրդայնացումից հետո: Առաջին անգամ տպագրվել է 1923-ին Թիֆլիսում նկարիչ ճարտարապետ Կարո Հալաբյանի նկարազարդումներով: