Հայրենի նոր կառավարության առաջին քայլերի մեջ արդեն մեկ ամիս է փնտրում ենք մշակույթի նորանշանակ նախարարի քայլը. նրա կողմից առայժմ հնչել է, որ ինքն առայժմ ախտորոշում է: Արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների ու խմբերի է ընդունում, լսում բոլորին, ծանոթանում, հետո աշխատանքային խմբերի հետ քննարկում մշակութային քաղաքականության նոր մեխանիզմները: «Փորձում ենք ստեղծել հավասարության ...
Անվանի ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի եւ Ասլան Մխիթարյանի նախագծով կառուցված Կասկադ հուշահամալիրը բացառիկ է ոչ միայն Հայաստանում, այլեւ նմանօրինակը չունի 20-րդ դարի ճարտարապետության մեջ: Միակ համեմատությունը, թերեւս, կարելի է անցկացնել ճապոնացի նշանավոր ճարտարապետ Տադաո Անդոյի «Երազանքների աստիճանի» հետ, որը կառուցվեց 1990-ականներինՙ Կասկադից գրեթե 25-30 տարի անց:
Մայիսի 18-ին Նյու Յորք քաղաքի հայկական եկեղեցու արեւելյան թեմում Վարդանանց ասպետների եւ դուստրերի կազմակերպությունը հատուկ ընդունելությամբ պատվել է երաժշտության ասպարեզում երկարամյա երկու երախտավորներիՙ Շահան Արծրունուն եւ Քրիս Գալֆայանին , որոնք իրենց անզուգական տաղանդով եւ նվիրվածությամբ ծառայել են հոգեւոր եւ դասական երաժշտության հարստացմանն ու ...
Մայիսի 27-ին, Բաշ-Ապարանի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությունների օրը Ապարան քաղաքի կյանքում նշանավորվեց մեկ այլ կարեւոր իրադարձությամբ եւս. ավարտվեց քաղաքում առաջին անգամ իրականացվող քանդակագործության միջազգային սիմպոզիումը: Այն կյանքի է կոչվել Իտալիայում եւ Հայաստանում բնակվող անվանի քանդակագործ Վիգեն Ավետիսի ջանքերի շնորհիվ: Վերջինս, ի դեպ, նաեւ հինգ անգամ կայացած Շուշիի քանդակագործության միջազգային սիմպոզիումի հիմնադիրն ...
Վերջերս մեր Օպերայի եւ բալետի թատրոնում ներկա էի հերթական օպերային ներկայացմանը: Մեծ գոհունակությամբ նկատեցի, որ ներկայացման ժամանակ ունկնդիր հանրությունը Երեւանի հասարակության համար բավականաչափ անխոս էր իրեն պահում: (Բջջային հեռախոս միայն մեկ անգամ ծլնգաց, այն էլ շտապ ձայնը կտրեցին): Չեմ ուզում դա բացատրել սոսկ դահլիճում առկա զբոսաշրջիկների (թե՛ արեւմուտքցի, թե՛ ասիացի) ...
Վերջերս առաջին անգամ Հայաստան այցելած ու հայ մշակույթի սիրահար օտարերկրացու հետ շրջելիս մի քանի անգամ անհարմար վիճակի մեջ ընկաՙ կապված մեր քաղաքն ու մայրուղիները ողողած «Հայոց մեծեր» վահանակների հետ: