RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 01-06-2018



Տեղադրվել է` 2018-05-31 20:57:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2447, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՑ

Ա. Բ.

Վերջերս մեր Օպերայի եւ բալետի թատրոնում ներկա էի հերթական օպերային ներկայացմանը: Մեծ գոհունակությամբ նկատեցի, որ ներկայացման ժամանակ ունկնդիր հանրությունը Երեւանի հասարակության համար բավականաչափ անխոս էր իրեն պահում: (Բջջային հեռախոս միայն մեկ անգամ ծլնգաց, այն էլ շտապ ձայնը կտրեցին): Չեմ ուզում դա բացատրել սոսկ դահլիճում առկա զբոսաշրջիկների (թե՛ արեւմուտքցի, թե՛ ասիացի) մեծ թվով: Իսկապես անվիճելի է, որ մեր հանրությունը հայտնի փոփոխություններից հետո ձգտում է իրեն կիրթ պահել:

Սակայն երբ ընդմիջմանը մի պահ լիբանանահայ ընկերոջս հետ դուրս եկանք շենքից, ասես գլխներիս բութ առարկայի հարված ստացանքՙ լսելով օպերայի շենքի դիմացի սրճարաններից մեկից ոռնացող ռաբիս երգի վայնասունը: Սուպեր Սաքոյի թե մեկ այլ սուպեր երգչի մուղամային կլկլոցներն իշխում էին ողջ Ազատության հրապարակի վրա: Փույթ չէ, թե նման երգերի շնորհիվ թուրքերը սկսում են հայերեն երգել (ու նաեւ հարուցել 100 տարի առաջ դեռ ինքնանվանում չունեցող Կովկասի թաթարների կատաղությունը):

2014 թվականին Արցախում պաշտոնապես արգելվեց ռաբիս երգիչներին համերգասրահ տրամադրելը: Քանիցս Ստեփանակերտում կամ Շուշիում զբոսնելիս ոչ մի սրճարանից չեմ լսել ռաբիս երգեր:

Ժամանակը չէ՞ հայաստանյան ավգյան ախոռները մաքրելու գործընթացի մեջ ներառել նաեւ մեր երաժշտական մթնոլորտի մաքրումը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 01-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ