Այսօր հայ ժողովրդի վերազարթոնքի «ալիքի» վրա կրկին արծարծվում է Նոր Հայաստանին համահունչ օրհներգի խնդիրը: Ոմանք կարծում են, որ այսօրվա հիմնը պետք է մնա, որպես Հայաստանի առաջին հանրապետության խորհրդանիշ: Մյուսները պահանջում են վերականգնել Խորհրդային Հայաստանի հիմնը, որի խոսքերի հեղինակը Սարմենն է, իսկ երաժշտությանՙ Արամ Խաչատրյանը: Վերջինիս կողմնակիցները վստահ են, որ նորացված ...
Հյուսիսային Արցախումՙ Կուրի աջ ափին, հայերի բնիկ լինելու փաստը մեկ անգամ եւս հաստատված է: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը դեռ 2004-ին հրատարակել էր «Հյուսիսային Արցախ» ստվարածավալ ժողովածուն, որի անգլերեն տարբերակը լույս տեսավ երեք տարի անց: Պատմական աղբյուրների, վավերագրությունների, քարտեզների, ժողովրդագրական վիճակագրությունների վրա հիմնվելովՙ հուշարձանագետ Սամվել ...
Անկեղծ ասած` մենք ցանկություն չէինք ունենա արձագանքելու Ուրարտուի արքա Արգիշտի Ա-ի տարեգրության կառուցվածքին ու գահակալական տարիների հաջորդականությանը վերաբերող մեր երկու հոդվածների կապակցությամբ բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանի կատարած անդրադարձին ( «Երեւանի հիմնադիր Արգիշտի I արքային հանիրավի նսեմացնելու մի ձախողված փորձ, «Ազգ-Մշակույթ» , 2018-06-08)` այն ...
Բալետասեր Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում գործում է հայանուն մի բալետի դպրոց ու մի պարային համույթ: «Ղարիբյան բալետի ակադեմիան» եւ «Ղարիբյան Կռունկ» համույթը հիմնել է երիտասարդ պարող-պարուսույց Ազատ Ղարիբյանը, որը ղեկավարում է նաեւ «Բալե ապլոմբ»ՙ արտերկրում բալետային կրթություն ստանալու կազմակերպությունը...
1970 թվականին կինոռեժիսոր Արմեն Մանարյանը նկարահանեց «Հեղնար աղբյուր» գեղարվեստական ֆիլմը: Գյումրեցիները մինչեւ հիմա հպարտանում են. իրենց քաղաքն ու միջավայրը շատ անգամ են դարձել ֆիլմի թեմա, որպես առանձնահատկություն, համ ու հոտՙ կիրառվել կինոյում: Անշուշտ, գյումրեցիները հպարտանալու իրական պատճառներ ունեն: Հիմա էլ հին գյումրեցիները հիշում ենՙ իրենց քաղաքի որ հատվածում, որ բակում ...
Ավելի քան 50 տարի ՌԱԿ-ի գրեթե բոլոր գլխավոր օրգանների խմբագրի պաշտոնը ստանձնած վաստակավոր հրապարակագիր եւ գաղափարապաշտ ազգային գործիչ դոկտ. Նուբար Պերպերյանը վախճանվեց 94 տարեկանում 2016-ի նոյեմբերի 23-ին: Իր կտակի համաձայն հիմնվեց մի թրաստ-հիմնադրամ, որը տարեկան կրթաթոշակներ է տրամադրելու համայն աշխարհի հայազգի համալսարանական ուսանողներին, որոնք «միջազգային իրավունք» կամ «քաղաքագիտություն» մասնագիտություններով սովորում ...