Երբ առաջին անգամ առիթ ունեցա ուսումնասիրելու ճապոնացի նկարիչ Կացուշիքա Հոքուսայի (1760-1849) «Կանագավայի մեծ ալիքը» նկարը, անմիջապես այնտեղ նկատեցի Արարատ լեռան ուրվագիծը: Տեսածս հայտնեցի նկարիչ եւ ոչ նկարիչ իմ ընկերներին, սակայն առանձնապես ոգեւորիչ պատասխան չստանալովՙ առ ժամանակ այդ հարցը մի կողմ թողնվեց:
Թիֆլիսում ամենուրեք ջնջվում են հայկական հետքերը. հայերեն արձանագրություն, եկեղեցի, գերեզմանոց, հուշակոթող, քաղաքաշինական նշաններ եւ այլն: Այսպես ամբողջությամբ վերացվել են Խոջիվանքի, Վերայի գերեզմանատները, որպեսզի ապացուցեն, որ այս քաղաքում հայեր չեն ապրել: Քանդել են Թիֆլիսի Շամխորեցոց Սբ Աստվածածին (1809թ.), Կուկիոյի Սբ Աստվածածին (1789թ.), Հավլաբարի Սբ Գրիգոր Լուսավորիչ (1894թ.), Խարփուխի Սբ Սարգիս (1716թ.) ...
Գիտական աշխարհի հետ առնչվող կանանց մասին հատուկ ծրագիր են մշակել Քեմբրիջում (Մասաչուսեթս, ԱՄՆ) մի քանի կազմակերպություններ, որի արդյունքում մեկ ամիս շարունակ «Central Square» թատրոնում «Նորա» թատերական ընկերությունը բեմադրել է արմատներով հայազգի թատերագիր Ջոյս Վան Դայքի «Կանայք, որոնք քարտեզագրեցին աստղերը» նոր պիեսը, որն ըստ «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթում ...
Պատմական գիտությունների դոկտոր Երվանդ Գրեկյանը իր 19-էջանոց հոդվածում [Ե.Գրեկյան, Արգիշտի I արքայի գահակալության տարիների վերաթվագրության հարցի շուրջ, ՊԲՀ, 2016, № 3, էջ 178-196:] շոշափում է ըստ էության մեկ հիմնական խնդիր, այն էՙ Էրեբունի ամրոցի եւ Երեւանի հիմնադրման թվականը 1 տարով ճշգրտելու անհրաժեշտությունը: Քանի որ ամենայն հայոց մայրաքաղաքի հիմնադրումը համազգային հետաքրքրության ...
Առաջին անգամ Հայաստանում էր հայազգի ֆրանսիական երգահան-երգչուհի եւ լուսանկարիչ Առլետ Քոչունյանը: 1942-ին ծնված Քոչունյանը, որն իր կարիերայի սկզբում գրվել է նաեւ Առլետ Ավետյան եւ Անն Գրեգորի, երգել է 21 տարեկանից, ձայնագրել «Ասում ենՙ ծիծաղում ես վրաս» սինգլը, գրել է երգեր Էդդի Լուիսի, Մարտին Քլեմանսոյի եւ այլ երգիչների համար: Ամենից նշանակալիցը ...
Ամերիկա-հայկական նոր թանգարան կառուցելու համար Գլենդեյլի քաղաքային խորհրդից հողատարածք հատկացնելու վերաբերյալ համաձայնությունը ստանալուց հետո թանգարանի կառավարիչների վարչությունը նախաձեռնել է մինչեւ այս տարեվերջ անցկացնել երեք գլխավոր միջոցառումներ դրամահավաքի նպատակով, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: