Ի ՆՊԱՍՏ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆԸ Հ.Ծ. Ամերիկա-հայկական նոր թանգարան կառուցելու համար Գլենդեյլի քաղաքային խորհրդից հողատարածք հատկացնելու վերաբերյալ համաձայնությունը ստանալուց հետո թանգարանի կառավարիչների վարչությունը նախաձեռնել է մինչեւ այս տարեվերջ անցկացնել երեք գլխավոր միջոցառումներ դրամահավաքի նպատակով, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Գլենդեյլի կենտրոնական զբոսայգում, որտեղ նախատեսված է կառուցել թանգարանը, օգոստոսի 5-ին կնշվի «Թանգարանի օրը»: Սեպտեմբերի 9-ին կկազմակերպվի «Տելետոն Լոս Անջելեսից», որին առցանց կարող են մասնակցել հայրենակիցներ եւ օտարներ աշխարհի տարբեր վայրերից: Իսկ դեկտեմբերի 9-ին Հոլիվուդի «Ռեյ Դոլբի» դահլիճում տեղի կունենա եզրափակիչ գալա-խնջույքը: «Մենք կոչ ենք անում համայնքի կազմակերպություններին, առաջնորդներին եւ անդամներին հիշել այս թվականները եւ ակտիվ մասնակցություն ցուցաբերել միջոցառումներին, որպեսզի իրականություն դառնա մեր նախատեսած թանգարանը», այս առթիվ նշել է ապագա թանգարանի գործադիր կոմիտեի նախագահ Պերճ Կարապետյանը : Մանրամասնությունների համար այցելելՙ www.ArmenianAmericanMuseum.org» կայքը: |