Արվեստի, գիտության ու գրականության գործիչներն ամեն տարի ավանդույթի համաձայն սպասում են Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությանը: Գնահատվելն ու արժեւորվելն, ինչ խոսք, հաճելի է ու պարտավորեցնող: Նախորդ տարիներին «Վահան Թեքեյան» մրցանակի են արժանացել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, դերասաններ Վարդան Պետրոսյանը, Երվանդ Մանարյանը, գրողներ Սիլվա Կապուտիկյանը, Լյուդվիգ Դուրյանը. մի խոսքովՙ 1991 ...
«Ծնվել եմ 1868 թվականին եւ մինչեւ այսօր դեռ չեմ մեռել, թեեւ մեռնելու համար ունեցել եմ բազմազան ու խիստ բարենպաստ առիթներ, մի քիչ համառ ու հաստակող ծերուկ եմ ես»: (Հ.Ք. )
Մեր ընթերցողները հիշում են Բեյրութում 2017 թ.ին լույս տեսած մի գրքիՙ Բարսեղ Կանաչյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ժողովածուի, ավելի ճիշտՙ գիրքը կազմողիՙ Հայկազյան համալսարանի դասախոս, նույն համալսարանի Սփյուռքագիտության կենտրոնի տնօրեն դոկտոր Անդրանիկ Տագէսյանի կատարած աշխատանքի մասին մեր թերթի հրապարակած երկու նյութերը, որոնցից առաջինը, իմ ստորագրությամբ, վերաբերում էր նրա գրած «Յառաջաբանին», ...
Մայիսի 11-ին նյույորքյան «The Nation» առաջադիմական շաբաթաթերթը հայտարարել է, որ հայազգի Ատոսա Արաքսիա Աբրահամյանը նշանակվել է պարբերականի գլխավոր (ավագ) խմբագիր (senior editor):
Լոս Անջելեսի «Ստեֆանի» պատկերասրահում հունիսի 1-ին բացվելու է ժամանակակից նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի «Խորհրդավոր թատրոն» խորագրով ցուցահանդեսը, կազմակերպությամբ պատկերասրահի տնօրեն Լինդա Ստեփանյանի , հաղորդում է «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Երեսուն յուղաներկ կտավները առաջին անգամ համապարփակ ներկայացնելու են տաղանդավոր նկարչի նկարներում մարդկային մարմնի առնչությունները թատերական արվեստի, ...