RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 04-05-2018



Տեղադրվել է` 2018-05-04 00:40:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2334, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎԵՏԻՍ ԲԱՂՍԱՐՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Հ. Ծ.

Ի նշանավորումն հայկական պետականության վերահաստատման 100-ամյակի, մայիսի 17-ից 19-ը Նյու Յորքի Սբ. Վարդան եկեղեցու մեծ դահլիճում կգործի միջազգային ճանաչման արժանացած արվեստագետՙ նկարիչ, քանդակագործ եւ լուսանկարիչ Ավետիս Բաղսարյանի եզակի ստեղծագործությունների ցուցահանդեսը, հովանավորությամբ ՀՀ մշակույթի նախարարության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ Հայ Օգնության ֆոնդի: Այս մասին է տեղեկացրել Նյու Յորքից վետերան լրագրող Ֆլորենս Ավագյանը , ավելացնելով, որ բարեգործական ցուցահանդեսի կուրատորներ են նշանակվել Վիկի Շողակ Հովհաննեսյանը (ՀՀ մշակույթի նախ.ից) ու Սանդրա Շահինյանը (ՀՕՖ-ից) եւ որ ցուցահանդեսի ամբողջ հասույթը տրամադրվելու է Հայաստանի ուսանողներինՙ «ՀՕՖ-ի եւ Ավետիս եւ Արշո Բաղսարյան կրթաթոշակի հիմնադրամի» միջոցով: Հիմնադրամը մասնավորապես հստակեցրել է, որ կրթաթոշակին արժանանալու են լրագրության եւ նորաձեւության ասպարեզների ուսանողները, այն պայմանով, որ նրանք բուհն ավարտելուց հետո երեք տարի առնվազն մնան Հայաստանում եւ իրենց լուման ներդնեն երկրի զարգացմանը:

Մասնագիտությունների ընտրությունը հիմնավորված է այն հանգամանքով, որ Ավետիս Բաղսարյանը (84 տարեկան) լուսանկարիչ է, իսկ կինըՙ Արշոն (ծնյալՙ Սիմոնյան) մասնավորապես կոշիկի նորաձեւության դիզայներ:

Ավետիսը ծնվել է Երուսաղեմում նպարավաճառ Առաքելի ընտանիքում: Մայրըՙ Ծաղիկ Լուրջիկյանը Քեսաբից է (Սիրիա): Վերջինս Մեծ եղեռնի ժամանակ կորցրել էր իր անմիջական ընտանիքը, բացի քրոջից, որին կարողացել է միանալ միայն 20 տարի անց, շնորհիվ թեւի վրայի խալի:

Ավետիսի ընտանիքը Երուսաղեմում է ապրել 1600-ականներից սկսած: Հայրըՙ Թարգմանչաց վարժարանի հիմնադիրներից է: Քույրըՙ Աննան այժմ ապրում է Ամմանում (Հորդանան): 1955-ին նա տեղափոխվել է Մ. Նահանգներ եւ հաստատվել Մանհաթենում: Աբստրակտ ոճով ստեղծված նրա ծաղկամանները, մոմակալները, աղամանները եւ մյուս քանդակները արժանացել են «Միջազգային դիզայն» ամսաթերթի մրցանակին: Նրա իրերը վաճառվում են Գուգենհայմի, Մոմայի, Կոբայի (Ճապոնիա) ճանաչված թանգարանների հուշանվերների խանութներում: Նա հրատարակել է 12 լուսանկարչական ալբոմներ, որոնցում ներբողել է բնության անգերազանցելի գեղեցկությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 04-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ