RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 20-04-2018



Տեղադրվել է` 2018-04-19 22:04:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2194, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋՈՆ ՏԵՐՅԱՆ. ԷՍՏԱՄՊԻ ՎԱՐՊԵՏ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ

Հ.Ծ.

Արտասովոր հետաքրքրությունների տեր արվեստագետ է նյույորքաբնակ Ջոն Տերյանը, որի հին փորագրանկարների խանութը, «Lower East Side» փողոցի վրա, կարող է զարմացնել ամենաքմահաճ հաճախորդին անգամ: Այնտեղ ամենատարբեր չափսերի ու նկարների ափսեներ են, պրեսպապյեներ (սեղանի վրայի թղթերը ցրվելուց պահպանելու հարմարանքներ), բաժակներ, ծաղկամաններ եւ այլ իրեր, որոնց վրա կոլաժային նկարներ են:

Նրա հետ զրուցելիս CBS-ի թղթակիցը պարզել է, որ նա ժամեր է անցկացնում խորասուզվելով 18-րդ եւ 19-րդ դարերի փորագրանկարների եւ վիմագրական արտատպությունների կույտերի մեջ, որպեսզի գտնի 21-րդ դարի պահանջներին համապատասխանող կոլաժներ անելու հարմար նյութեր: Նա սիրում է այդ հին ու մոռացված նկարները կտրատել եւ որոշել, թե որ կտորների համատեղությունից կարելի է ստանալ արտակարգ մի նոր նկար:

«Կախարդական հմայք, հնարամտություն եւ անշուշտ հաճույք կա այդ բոլորն անելու մեջ», նշել է թղթակցին 55-ամյա Ջոնը, որ Ուոթերթաունում (Մասաչուսեթս) է մեծացել: Վեց երեխաներից ամենափոքրն է եղել, հանգիստ բնավորության տեր, բայց քմահաճ: Կարճ ժամանակ հետեւել է արվեստի դասընթացների եւ շատ է սիրել կոճակներ հավաքել: Խանութում ամեն ինչ ձեռքի աշխատանք է: Ունի վարպետ արհեստավորներ, որոնց ինքն անձամբ է ընտրել: 2016-ին նա իր հորինած նոր պատկերներից մի ալբոմ է հրատարակել:

«Տպագրական կաղապարից թղթի վրա դրոշմված որեւէ նկար, ինչքան էլ հին լինի, հետաքրքրական է ինձ համար: Երբ դեռ քսանամյա պատանի էի, հայրս չէր էլ պատկերացնում, թե ինչ կդառնամ եւ ինչպես կվաստակեմ իմ ապրուստը: Հիմա ես ուրախ եմ, որ զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով», եզրակացրել է նա թղթակցի հետ իր զրույցը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 20-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ