RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 26-10-2018



Տեղադրվել է` 2018-10-25 20:07:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1182, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԹՈՒՐ ՄԱԿԱՐՅԱՆ. ՆՅՈՒ ՅՈՐՔԻՑ ՓԱՐԻԶ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՆՅՈՒ ՅՈՐՔ

Հ.Ծ.

Արթուր Մակարյանը նյույորքաբնակ թատերական բեմադրիչ է, որը վերջերս է ավարտել Կոլումբիայի արվեստների բարձրագույն դպրոցն ու օպերային բեմականացումների Ջուլիարդ ընկերակցության դասընթացները: Նա աշխատել է աշխարհի տարբեր քաղաքներում Էն Բոգարտի, Սթիվն Ուադսվորթի եւ Տադաշի Սուզուկիի վերահսկողության ներքո: Ներկայիս պատրաստվում է իր երկու նոր պիեսներըՙ «HamletMachine-ը» եւ «Black Garden-ը» ներկայացնել եվրոպացի թատերասերներին: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» էջերում տպագրված Լիլիթ Պետրոսյանի նրա հետ ունեցած հարցազրույցից քաղում ենք հետեւյալ տեղեկությունները:

«ՀամլետՄեքենան» իր իսկ բացատրությամբ միաձուլումն է Շեքսպիրի «Համլետի» եւ Հենրիխ Մյուլերի համանուն «ՀամլետՄեքենա» պիեսների, որի հիմքում ընկած է Համլետի այցը հոգեբույժի, որտեղ նա փորձում է վերաիմաստավորել իր հոգեկան խառնաշփոթ վիճակը, հասկանալ եւ արդարացնել շեքսպիրյան «Համլետում» իր գործած սպանությունները: Շատ հաճախ, նաեւ հայկական իրականության մեջ, հպարտությունն ու վրեխժնդրությունը առաջնային տեղ են զբաղեցնում, մինչդեռ այս պիեսում դիվանագիտությունն ու արդար դատողությունը կազմում են պիեսի գլխավոր ասելիքը: «Երեւանցի տաղանդավոր դերասան Նարեկ Բաղդասարյանի այս միանձնյա պիեսը Երեւանում անցյալ տարի ներկայացրեցինք: Այժմ ծրագրում ենք այն բեմականացնել Լիտվայում, Մոլդովայում եւ Նյու Յորքում: Նյու Յորքում այն հոկտեմբերի 24-ին կներկայացվի «Ռոու» թատրոնում, մենախաղարկային փառատոնի շրջանակներում:

Երկրորդՙ «Սեւ պարտեզ» պիեսի հեղինակը ամերիկացի Գորդոն Փենն է, որին հանդիպել եմ Կոլումբիա համալսարանում: Նա շատ քիչ բան գիտեր Հայաստանի եւ հայերի մասին, մինչեւ Լոս Անջելես տեղափոխվելը, որտեղ ամեն ինչ փոխվեց: Պիեսում երկու գործող անձինք ենՙ Թամարա Սեւունցըՙ կանադահայ, եւ Ալեքս Մարզըՙ ամերիկացի դերասան: Ընդհանուր գծերով դա թատերական կոլաժ է, որ ներկայացնում է իր կորցրած սիրո հիշողություններով տարված հայ կնոջ կսկծալի տրավմայի անչափելի տարողությունը: Դրանով մենք միջազգային հանրությանն ենք ցանկանում հասցնել տասնամյակներ տեւող հակամարտության դառը հետեւանքները»:

Ապագայի ծրագրերի մասին խոսելիս պարզվել է, որ Արթուր Մակարյանը նպատակ ունի փորձել Հայաստանում իրականացնել անգլերեն լեզվով ներկայացումներ, որպեսզի օտար զբոսաշրջիկները եւս կարողանան դիտել դրանք եւ ավելի մոտիկից ծանոթանալ մեր իրականության խնդիրների հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 26-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ