Դեկտեմբերի 3-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում իր մահկանացուն կնքեց մեր ժամանակի ռուս խոշորագույն գրողներից մեկըՙ ԱՆդրեյ Բիտովը: Կյանքից հեռացավ մեծատաղանդ գրողը, փայլուն էսսեիստը, ինքնատիպ սցենարիստը, վերլուծական ու թափանցող սուր մտքով օժտված խորունկ գրականագետը, ազատախոհ մարդը, առինքնող ու հմայիչ անձնավորությունը: Նա մեր ժողովրդի ու մեր գրականության իսկական բարեկամն էր ու նվիրյալը, մեր ...
Հոկտեմբերի 18- ին Հալլեում նշվում էր երեք նշանակալի իրադարձությունՙ ՀՀ- ի եւ ԳԴՀ- ի միջեւ գիտամշակութային համաձայնագրի 20- ամյակը, Մարտին Լութեր համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20- ամյակը, Լութեր եւ Երեւանի պետական համալսարանների համագործակցության 10- ամյակը: Հայաստանի հետ գերմանական պաշտոնական երկխոսություն վարող Սաքսոնիա Անհալթ երկրամասի այս գողտրիկ քաղաքըՙ Հենդելի ծննդավայրը, որ ...
Մոսկվայի մշակույթի տան կազմակերպած միջազգային պոեզիայի մրցույթում, որին մասնակցել են հեղինակներ 15 երկրներից, «Օտարալեզու բանաստեղծություն» անվանակարգում առաջին տեղը գրավել է երեւանաբնակ երիտասարդ բանաստեղծ եւ երգահան Վարդան Սմբատյանը : Այս մրցույթում առաջին անգամ է հայ հեղինակ հաղթում: Մրցույթին ներկայացվել է նրա չորս բանաստեղությունըՙ երեւանցի թարգմանչուհի Մարգարետ ...
Հանդուրժողականության ու սիրո մթնոլորտ քարոզող «թավշյա հեղափոխությունը», որ հապճեպ թեւակոխում է հաջորդՙ խորհրդարանական արտահերթ ընտրությունների փուլը, իր բովանդակության ու էության մեջ հանդուրժողականության ու սիրո մի պատառիկ անգամ չի պահպանել: Եթե չի պահպանել, ուրեմն չի էլ եղել: Հեղափոխությունը քաղաքական գործընթաց լինելուց առաջ մարդկանց հոգեբանության, մտածելակերպի փոփոխություն է: Նիկոլ Փաշինյանը ...
Նոյեմբերի 29-ին Լատվիայի լուսանկարչական թանգարանում բացվել է լատվիահայ լուսանկարիչ Գեորգ Ավետիսյանի «Ծնունդ» խորագրով ցուցահանդեսը: Այն ներկայացնում է տեսողական պատմություններ մարդու ծննդավայրի, կյանքի ընթացքի եւ հիշողությունների մասին: Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ 2019 թվականի հունվարի 13-ը: