Ալեքսանտր Սարուխանը ծանօթ է մեզի, հայերուս, որպէս Սփիւռքի լաւագոյն երգիծանկարիչը, սակայն նոյնքան եւ աւելի հռչակ ունի արաբական աշխարհին, մանաւանդ Եգիպտոսի մէջ, ուր անցուցած է իր կեանքին մեծ մասը եւ հոն ալ մահացած է ու թաղուած:
«ARTnews-ի» հաղորդմամբ հաջորդ տարվա մայիսին Վենետիկում նախատեսվող Բիենալեի շրջանակներում ներկայացվելու են նաեւ Ամերիկայում աբստրակտ-էքսպրեսիոնիզմ նկարչական ուղղության սկզբնավորող, միջազգային ճանաչման արժանացած հայազգի մեծագույն վարպետ Արշիլ Գորկու կտավները:
Հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում կայացած վավերագրական ֆիլմերի փառատոնում 4 մրցանակի արժանացած «American Mirror» ֆիլմինՙ օսկարակիր Սյուզան Սարանդոնի եւ նյուրյորքաբնակ Տիգրան Ձիթողցյանի մասնակցությամբ, Տորոնտոյի 13րդ Նռան կինոփառատոնում շնորհվել է երկու մրցանակՙ լավագույն կինեմատոգրաֆիա եւ լավագույն նորարարական ֆիլմ անվանակարգերում: Ժյուրին մեծապես գնահատել է ֆիլմի ...
«Հայ լեզուն տարիներով կը վերապրէր: Իր գոյութիւնը կը վտանգուէր, իր տունը կը խորտակուէր: Բայց կ՚ապրէր: Հայ լեզուն մոլորական հովուն պէս կը ճամբորդէր լեռներուն միջեւ, գետերուն քով, ծովերուն վրայ: Ան հիմա կ՚ապրի տարբեր վանքերու մէջ, քաղաքի մէջ, գիւղի մէջ, ագարակի մէջ: Բայց ինչի՞ համար: Ըսելու «տո՞ւն», «ճա՞շ», «մա՞յր», «հա՞յր», «խոհանո՞ց»: Թէ՞ ...
Մեր թերթի քույր հրատարակությանՙ Բեյրութում եւ Լոս Անջելեսում միաժամանակ հրատարակվող եւ արդեն ընթերցողների լուրջ հետաքրքրությունը վաստակած «Պայքար» շաբաթահանդեսը իր նախավերջին համարում հրապարակել է հայերենի դասական ուղղագրությանը վերաբերող հոդվածՙ Զավեն քհն. Արզումանյանի ստորագրությամբ: Մեզ համար ավելի ուշագրավ էր հոդվածին կցված «Պայքարի» նախաբանը, որը արտատպում ենք ստորեւ, խնդրելով մեր լեզվաբանների արձագանքը, նկատի ...
Հայկական եկեղեցիներում պահպանված որմնանկարների ուսումնասիրության, պահպանման, վերականգնման ու դրանց հանրայնացման նպատակին հետամուտ լինելով, վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը եւ որմնանկարի վերականգնող մասնագետ Քրիստին Լամուրեն , այս տարի կազմակերպել են Հաղբատի վանական համալիրի Ս. Նշան եկեղեցում պահպանված հայ միջնադարյան գեղարվեստի նշանակալից որմնանկարների մի մասի մաքրման, ...
Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնում կրքերը հանդարտվել ենՙ ի հաշիվ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրած Վիգեն Չալդրանյանի եւ այդպես էլ թատրոնի շենք չմտած Սուրեն Շահվերդյանի զիջողական դիրքորոշման: Համազգայինցիները դեկտեմբերի 1-ից գործադուլ են հայտարարել եւ անդրդվելի են իրենց պահանջներումՙ գեղարվեստական ղեկավար նշանակել Նարինե Գրիգորյանին, տնօրենՙ Արման Նավասարդյանին: Երկուսն էլ համազգայինցի են: ...
Բրյուսելի գրողների միջազգային ընկերակցության 2018 թ. գրական մրցանակին արժանացել է բանաստեղծուհի, արձակագիր, Երեւանի պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Արմենուհի Սիսյանը ՙ «գրականության մեջ բարձր ներկայացման, մակարդակի, մարդասիրության եւ որակի համար», ինչպես նշված է մրցանակի վկայագրում:
Դեկտեմբերի սկզբին տեղի ունեցավ Գրքի երեւանյան երկրորդ փառատոնը: Ի տարբերություն անցած տարվա փառատոնին, ընթերցասեր հասարակությունն այս անգամ չգտավ «ԱՆՏԱՐԵՍ» հրատարակչությանը: Ո՞րն էր պատճառը, ինչո՞ւ: Անցած տարվա փառատոնի ամենաակտիվ հրատարակչությունն այս տարի չէր մասնակցել փառատոնին: Այս եւ այլ հարցերի պատասխաններն ստանալու համար փորձեցի զրուցել «Անտարեսի» գործադիր տնօրեն
Վերջին երեքհարյուր տարվա ընթացքում առաջին անգամ վերջերս Կոնստանդնուպոլսի հունական եկեղեցու էկյումենիկ պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն այցելել է Վենետիկի մոտ Ս. Ղազար կղզում տեղակայված Մխիթարյան միաբանության հոգեւոր կենտրոն, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: