Աղքատանում է կինոյի աշխարհը, մեկը մյուսի ետեւից հեռանում են ավագ եւ ավագագույն սերնդի վարպետները: Բեռնարդո Բերտոլուչին (16.03.1941, Պարմա - 26.12.2018, Հռոմ) նույնպես գնաց միանալու իր նախորդ եւ սերնդակից ռեժիսորներին, որոնց հետ միասին նա կազմել էր իտալական կինոյի փառքը...
Կինոն մեր մշակույթի ամենախնդրահարույց ոլորտն է: Պետբյուջեի հատկացումները գրեթե անփոփոխ ենՙ 274 միլիոն դրամ: Իհարկե, ոչ ոք չի ժխտում, որ կինոարտադրությամբ չփայլող երկրներում այս բյուջեով անգամ մեկ ֆիլմ չի նկարվում, էլ ուր մնաց, թե ֆիլմարտադրության տարեկան մասնաբաժինն ընդամենն այսքան լինի: Փաստն այն է, որ եթե դիտարկենք թեկուզ միայն վերջին տասը ...
Նոյեմբերի 21-25-ին Վիտեբսկում (Բելառուս) «Վիտեբսկ» միջազգային ժամանակակից պարի խորեոգրաֆների 31-րդ մրցույթում հայաստանցի պարադիր եւ պարուհի Ռիմա Պիպոյանը իր «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարով գրավել է առաջին տեղըՙ նախնական փուլ անցած 39 մասնակիցների մեջ:
Նոյեմբերի 18-ին, երբ Երեւանի պետական համալսարանի ՈՒԳԸ «Բարբառագիտական ակումբի» հերթական գիտարշավի ընթացքում գտնվում էինք Լոռու մարզի Կուրթան գյուղումՙ տեղի բարբառն ուսումնասիրելու, ժամանակի ընթացքում եղած տեղաշարժերն արձանագրելու եւ հոդվածների տեսքով ամրագրելու հայագիտության դեռեւս թափուր էջերում, նախապես գիտեինք, որ մեզ դիմավորողն ու օգնողն արվեստագետ է լինելու... Միայն հետո պիտի իմանայինք, որ այդ ...
Նոյեմբերի 11-ին Լոս Անջելեսի «Քարավան» պարախումբը «Լանթերման» համերգասրահում ներկայացրել է «Կոմիտաս» խորեոգրաֆիկ ներկայացումը, որ բեմադրել են Էդգար Նիկոլյանը եւ Կարինե Գալուստյան Նիկոլյանը : Կոմիտասի դերում հանդես է եկել Արթուր Ալեքսանյանը, որը նաեւ խմբի փորձավարն է: Մյուս մենակատարներն են Հերբերթ Սարյանը ...
Միջին եւ ավագ սերնդի մեր հանդիսատեսը լավ կհիշի 1980-ականների կեսին երեւանյան կինոթատրոններում ցուցադրված «Ռեմբետիկո» հունական կինոնկարը: Խորհրդահայ կինոդիտողին գրավում էին 1920-1930-ականներին տարածված հունական ռեմբետիկո ոճի երգերը (նաեւՙ ֆիլմի մի քանի բաց տեսարանները), սակայն նա անտեղյակ էր, որ կինոնկարի գլխավոր հերոսուհի Մարիկայի կերպարը ներշնչված է ժամանակի հայազգի մի երգչուհուցՙ ...
Նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ Սուրբ Էջմիածնի Կրօնասէր տիկնանց համախմբումի եւ Լիբանանի մէջ ՀՀ դեսպանութեան, կիրակի, 11 նոյեմբեր 2018ին, Պուրճ Համուտի «Յովհաննէս Պօղոսեան» ծայրէ-ծայր լեցուն թատերասրահին մէջ տեղի ունեցաւ աննախընթաց համերգ մը: Բազմաթիւ «արուեստական» արգելքներէն ետք, «անհասկնալի» պատճառներով, Հայաստանի «Նոր Անուններ» պատանի ու երիտասարդ տաղանդաւոր երաժիշտ-երաժիշտուհիները, Հայաստանէն ու Մոսկուայէն ժամանած, իրենց բացառիկ ...