Մեծն Վալերի Գերգիեւին, հանճարեղ Օհան Դուրյանին եւ այլոց հալածելով ստիպեցիք հեռանալ Հայաստանից, հիմա հանուն Օպերայի եւ բալետի թատրոնի աշխարհում լավագույններից մեկը դարձնելու համար իր գրպանից հարյուր հազարավոր դոլարներ ներդնող Օրբելյանի հետեւի՞ց եք ընկել...
Իր ստեղծագործական կյանքը հավասարապես Նյու Յորքում, Փարիզում եւ Երեւանում անցկացնող բազմատաղանդ Նորա Արմանին, որին վերջերս եվրոպացի ճանաչված կինոքննադատ Նադիա Իգնին բնութագրել է որպես «զարմանահրաշ կին», դարձյալ թատերական բեմահարթակ է վերադարձել եւ ստանձնել մոր գլխավոր դերը «Raison d՛Etre: An Evening of Pirandello» խորագրով աշխույժ եւ հուզախառն ներկայացման մեջ, հիմնված իտալացի Նոբելյան ...
Ֆրանսիացի նշանավոր արձակագիր եւ փիլիսոփա Ժակ դը Լակրետելը Լառոշֆուկոյի մի քանի տողանոց, բայց հանճարեղ մաքսիմները կամ բարոյախոսական դատողություններն անվանում էր «վեպի սերմեր», որոնցից հմուտ գրիչը կարող է մարդկային նկարագիրն ամենայն խորությամբ ներկայացնող արձակ երկեր «ծլեցնել»:
Չորս տարիների լավագույն ստեղծագործությունները Նորայր Սարգսյանը ներկայացրեց հանրության դատինՙ «Չինական պատ» գրքի տեսքով: Թե ինչու է գիրքն անվանել «Չինական պատ», հեղինակը իր համար էլ հարցի պատասխանը դեռ չի գտել:
Անցած դարի եվրոպական երաժշտական կյանքում կարեւոր դերակատարություն է ունեցել հայազգի մի երաժշտական քննադատՙ Ֆելիքս Աբրահամյանը (1914-2005), որը հայտնի էր որպես գրող, համերգային կազմակերպիչ, հրատարակչի խորհրդական, երիտասարդ երաժիշտների աջակից եւ հարյուրամյակի ամենահայտնի երաժիշտների սերտ բարեկամը:
Դոկտ. Իրինա Կակոսյանի եւ դոկտ. Քեն Կիրակոսյանի հովանավորությամբ Նյու Յորքի հռչակավոր Կառնեգի Հոլում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ոգեշնչող մի համերգ նվիրված միաժամանակ Երեւանի 2800-ամյակին եւ «Անմիջական օգնություն Հայ ժողովրդին» (Direct Help for Armenian People) հասարակական կազմակերպության հիմնադրման 10-րդ տարեդարձին, տեղեկացնում է Ֆլորենս Ավագյանը Նյու Յորքից: ...
Թեքեյան Մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղը եզակի եւ գնահատելի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին եւ 28-ին իր սրահում բացել է ճանաչված նկարիչ Սիմոն Սամսոնյանի տարբեր ժանրեր ներառող կտավների ցուցահանդեսը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Ներկայացվել են մի քանի տասնամյակների նրա ստեղծագործությունները, որոնք ընդգրկում են, ինչպես արվեստագետներն են բնութագրելՙ նրա «ջերմ գույներով աբստրակտ», ...
Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի 3-ին բացված գերմանացի նկարիչ Հերբերտ Մայերի ջրաներկ եւ գրաֆիկ աշխատանքներիՙ «Ովքեր ենք մենք» խորագրով ցուցահանդեսը թե՛ գաղափարական, թե՛ կատարման տեխնիկայի առումով ինքնատիպ է: Մայերի հայաստանյան ցուցահանդեսըՙ իրականացված «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ, ունի հետաքրքրական նախապատմություն: 2012 թվականին հիմնադրված կազմակերպությունն իրականացնում է որոշակի ուղղվածության ...
74 տարեկան հասակում օրերս վախճանվել է հայտնի հրատարակիչ, գրող, խմբագիր Ալբերտ Իսոյանը , նախաձեռնողական ոգով օժտված հիանալի մի մտավորական, որի կորուստը զգալու ենք միշտ: Սգակցում ենք իր հարազատներին եւ ընկերներին: Հանգամանալից կանդրադառնանք հաջորդիվ: