ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ Ա. Բ. Բրյուսելի գրողների միջազգային ընկերակցության 2018 թ. գրական մրցանակին արժանացել է բանաստեղծուհի, արձակագիր, Երեւանի պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Արմենուհի Սիսյանը ՙ «գրականության մեջ բարձր ներկայացման, մակարդակի, մարդասիրության եւ որակի համար», ինչպես նշված է մրցանակի վկայագրում: Արմենուհի Սիսյանը գրական մամուլում տպագրվում է 2003 թվականից: Հայաստանի Գրողների միության, Բելգիայի գրողների միջազգային ընկերակցության եւ Կիոտոյի (Ճապոնիա) գրողների միության անդամ է, Թայվանի Չանգուայի Կրթության համալսարանի «Կրթություն եւ գրականություն» անգլերեն ամսագրի միջազգային խորհրդի անդամ: Ինը գրքի հեղինակ է, գրական միջազգային ծրագրերի ու փառատոների մասնակից, Սիսյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, ֆրանսերեն, իտալերեն, ալբաներեն, ճապոներեն եւ այլ լեզուներով: Թարգմանություններ է կատարել անգլոամերիկյան պոեզիայից: |