RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 14-12-2018



Տեղադրվել է` 2018-12-13 22:18:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1006, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

«ARTnews-ի» հաղորդմամբ հաջորդ տարվա մայիսին Վենետիկում նախատեսվող Բիենալեի շրջանակներում ներկայացվելու են նաեւ Ամերիկայում աբստրակտ-էքսպրեսիոնիզմ նկարչական ուղղության սկզբնավորող, միջազգային ճանաչման արժանացած հայազգի մեծագույն վարպետ Արշիլ Գորկու կտավները:

Լոնդոնի Թեյթ, Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահներից, Փարիզի Պոմպիդու կենտրոնից եւ այլ վայրերից, «Արշիլ Գորկի հաստատության» համագործակցությամբ ի մի բերված մոտ 80 կտավներ Վենետիկի արվեստասեր այցելուների առաջ բացահայտելու են ինքնատիպ լեզվամտածողության տեր Գորկի-արվեստագետի զարգացման յուրօրինակ ընթացքը եւ նրա ազգային պատկանելիությունըՙ սկսած վաղ շրջանի նրա փորձարարական գործերից մինչեւ հետագայի սյուրռեալիստական եւ ապա աբստրակտ-էքսպրեսիոնիստական կտավները:

Ցուցահանդեսի կուրատորական պարտականությունները ստանձնելու են «Fondazione Musei Civici di Venezia-ի» տնօրեն Գաբրիելա Բելլին եւ Լոնդոնի «Royal Academy of Arts-ի» աշխատակից Էդիթ Դեվանեյը, որ 2016-ին Լոնդոնում կազմակերպել էր «Աբստրակտ-էսքպրեսիոնիզմ» ցուցահանդեսը: Վերջինս, ի դեպ, նշել է, որ ժամանակին Նյու Յորքի Արդի արվեստի թանգարանի հիմնադիր տնօրեն Ալֆրեդ Բար կրտսերը ծաղրել է Գորկու գործերը համարելով դրանք «ածանցավոր», այսինքնՙ նախկին մեծերի կրկնօրինակություններ, բայց «մենք այժմ հավաստում ենք, ավելացրել է Դեվանեյը, որ նույնիսկ այդ վաղ շրջանի կտավներում ակնհայտ են Գորկու արտիստական ինքնուրույն մտածողությունն ու ձայնը, լեզուն: Նա նոր մոտեցում էր ցուցաբերում նկարչությանը, փորձում համադրել, սինթեզել իր նախնիների գործերը եւ նոր բարձունքներ նվաճել»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ