Արդեն երկրորդ շաբաթն էՙ վիրտուալ եւ ոչ վիրտուալ ամենաթեժ քննարկումները ծավալվում են մշակույթի նախարարության փաստաթղթաշրջանառությունից դուրս սպրդած ու լրատվամիջոցների ձեռքին հայտնված փաստաթղթի շուրջը: Համազգային թատրոնը եւս «սեւ ցուցակում» է: Համազգայինցիները պատասխան հայտարարությամբ հանդես եկանՙ իրենք կուսակցական թատրոն չեն, ինչպես գրված է նախարարության փաստաթղթում, ձեռագիր ունեն, ինչը հերքում է նույն փաստաթուղթը ...
Մարտի 3-ին եւ 5-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կրկին օպերային արվեստի տոն էր: Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ ֆիլհարմոնիկի բեմում կայացավ իտալական օպերային արվեատի գլուխգործոցներից մեկիՙ Ջոակինո Ռոսսինիի «Սեւիլյան սափրիչ» կատակերգական օպերայի բեմականացված համերգային կատարումը:
20-21-րդ դարերի հայկական կերպարվեստն ի թիվս տարբեր ժամանակահատվածներում ի հայտ եկող տարաբնույթ, երբեմնՙ կաղապարված դրսեւորումների, կարողացավ բացահայտվել նաեւ իր ազատ երեսով: Որքան էլ սոցռեալիստական ոճն ու ճաշակը թելադրող ու ճնշող էինՙ սեփական կարծիք արտահայտող վարպետները պայծառացնում եւ աշխուժացնում էին տվյալ միջավայրն ու ժամանակաշրջանը, իսկ ամենաթողության հասնող նոր օրերի էսթետիկան միշտ ...
Փետրվարի 21-ին 94 տարեկան հասակում մահացավ ամերիկացի հռչակավոր կինոբեմադրիչ, արտադրիչ եւ պարաստեղծ Սթենլի Դոնենը (1924-2019): 2000-ականներին Բիլի Ուայլդերի, Ջորջ Սիդնիի, Ռոբերթ Ուայզի, Էլիա Կազանի եւ Ժյուլ Դասինի մահից հետո նա փաստորեն Հոլիվուդի Ոսկե դարաշրջանի վերջին կինոբեմադրիչն էր: Ծնված լինելով հրեա ընտանիքումՙ Դոնենը 16 տարեկանում հանդես է եկել որպես պարող, այնուհետեւ ...
- Հարգելի Լորանս, ճիշտ կլինի մեր զրույցը սկսել քո հորից: Նախքան քեզ հետ ծանոթանալըՙ բազմիցս կարդացել էի հայտնի եգիպտագետ Արբակ Մխիթարյանի մասին, որը նաեւ հայ արվեստի հետազոտող էր, Բելգիայի հայ համայնքի եռանդուն գործիչներից մեկը...
Մարտի 1-2-ին Բելգրադի «Ֆեսթ ֆորվարդ» փառատոնը, Սերբիայի Կինոկենտրոնը եւ Եվրոպացի կանանց լսատեսողական ցանցը համատեղ իրականացրել են «Ֆեսթ ֆորվարդ. Կանայք կինոյում» տարբեր երկրների կին բեմադրիչների ներկայացրած նախագծերի մրցույթ: Մրցույթի նախնական փուլն անցած վեց նախագծերից «Լավագույն նախագիծ» մրցանակը շահել է երեւանցի կինոբեմադրիչ Իննա Սահակյանի խաղարկային-վավերագրական-անիմացիոն «Արշալույսի լուսաբացը»: Հայոց Մեծ եղեռնի կենդանի զոհ, ...
«Ավելի լավ է փորձել եւ ձախողվել ու ափսոսալ, քան բոլորովին չփորձել», համոզված է անորոշ ապագայի ակնկալիքով 10 տարի առաջ Չինաստան ոտք դրած եւ այսօր Շանհայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր ջութակահարուհին դարձած տաղանդավոր հայուհին, որին թարգմանաբար ներկայացնում ենք AGBU Insider հանդեսի էջերից:
Խարկովից չափազանց ցավալի լուր ստացվեց. կյանքի 44-րդ տարում հանկարծամահ է եղել բալետի պարող Էդգար Անանյանը : Ծնվել էր 1974-ի մայիսի 7-ին Երեւանում, բալետի արտիստներ Էդվարդ Անանյանի եւ Ժաննա Մուրադյանի ընտանիքում: Մոր կողմից թոռն էր հայ բալետի հիմնադիրներից մեկիՙ պարող եւ բալետմայստեր Զարեհ Մուրադյանի: Քույրըՙ Վիկտորյա Անանյանը, նույնպես ...