Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ բեմադրվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան: Դեռ անցյալ տարի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանը խոստացել էր, որ խաղացանկը թարմացվելու է, իրար հետեւից բեմ են բարձրանալու համաշխարհային ճանաչում ունեցող բազմաժանր ստեղծագործություններ, որոնցից ...
«Հավատացած եմ, որ Արշիլ Գորկու ոգին շարունակում է ապրել եւ հարատեւող թոհուբոհի մեր խիստ խճճված ժամանակներում (երբ պատեր են ցանկանում կառուցել չգիտես մարդկանց պաշտպանելո՞ւ, թե՞ իրարից բաժանելու նպատակով) կարեւոր է պահպանել առողջ դատողությունը: Ո՞վ է իմանում, թե ի՞նչ են մտածում մարդիկ կառուցվելիք պատի այս կամ այն կողմում: Ե՞րբ են վերջ ...
- Տիկի՛ն Վանուհի, բացի Լեռ Կամսարի թոռնուհին լինելուց, Դուք նաեւ նրա գրական ժառանգորդն եք, պարբերաբար հրարատարկում եք նրա անտիպները. ինչպե՞ս որոշեցիք զբաղվել դրանով:
Բրիտանացի գրող, կինոբեմադրիչ եւ թարգմանիչ Վոն (Վահան) Փիլիկյանը ծնվել է Լոնդոնում, ամերիկուհի մոր եւ հայ հոր ընտանիքում: Օքսֆորդի, Քեմբրիջի եւ Հարվարդի համալսարաններում դասական լեզուներ, կերպարվեստ եւ կինեմատոգրաֆիա ուսանելուց հետո աշխատել է տարբեր ոլորտներում: Նկարահանել է վավերագրական շարժանկարներ Դեւոն գյուղում տակառներ այրելու ավանդույթի եւ հյուսիսային Հնդկաստանում նավեր ապամոնտաժող մարդկանց կյանքի մասին, ...