Լավագույն խոսքը, կտավը, քանդակը, երաժշտությունը, երգն ապրե՛լ եւ ապրո՛ւմ են բոլոր դարերում: Լավագույն արժեքները մեր կյանքի գեղեցիկ ու չխամրող գույներն են, որոնք չեն ճանաչում տարածություն ու ժամանակ եւ չունեն միայն անցյալ. դրանք ե՛ւ ներկան են, ե՛ւ գալիքը:
Լուսինե Հովհաննիսյանը, որը հեղինակել է Սանալ Կումար Սասիդհարանի «Խենթի մահը» ֆիլմի երաժշտությունը, իր բժշկական կրթությունն օգտագործում է` կամրջելու արվեստն ու գիտությունը:
Վերջերս Երեւանի Պետական համալսարանի հրատարակչությունը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ հրատարակել է հայ բնագիտության ու մշակույթի պատմաբան Ասատուր Փաշայանի «Սերգեյ Փարաջանով» նկարազարդ գիրքը արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանի խմբագրությամբ (Եր., 2018, 159 էջ): «Սերգեյ Փարաջանով» մենագրությունը հանճարեղ կինոռեժիսորին ու արվեստագետին նվիրված համապարփակ ուսումնասիրություն է: ...
Թեեւ Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» կինոնկարի հայաստանյան առաջնախաղը կայացել էր 2015-ին, «Ոսկե ծիրան» կինոփառատոնումՙ արժանանալով ՖԻՊՐԵՍՍԻ-ի եւ Էկումենտիկ ժյուրիների մրցանակներին, այն դեռեւս Հայաստանում կինովարձույթ չի մտել: Փոխարենը մտնելով ֆրանսիական կինովարձույթՙ հունվարի 26-ին այն սկսեց ցուցադրվել Ֆրանսիայի կինոթատրոններումՙ առաջացնելով բուռն հետաքրքրություն հանդիսականների եւ մասնագետների շրջանում: Անցած ...
Պարելը վատ բան չէ, ընդհակառակըՙ լավ է: Պարն էմոցիաներ, տրամադրություն, հոգեվիճակ, ներաշխարհ, ներքին արժեհամակարգ է արտահայտում: Ամենաբարդութավորված մարդն էլ գոնե իր համար, իր տան հայելու առաջ մի օր պարել է: Գուցե շատ գոհ չի եղել իր պարից, հինգ րոպե մարմնին ու հոգուն ազատություն է տվել, հետո պատկերացրել, թե տան անկյուններից ...
Թէեւ անոնք թեւեր չունին, սակայն շատ դիւրութեամբ կրնան թռչիլ ու մարդոց միտքերուն մէջ բոյներ հիւսել: Գիրքե՛ր են անոնք, որոնք նուէր ստացայ միասին, նոյն օրը, նոյն ժամուն: