Նկատելի է, որ վերջին տարիներին գրողների նկատմամբ հանրային հետաքրքրություն է ձեւավորվում: Տարբեր հարթակներում հանդիպում-քննարկումներ, ստեղծագործությունների ընթերցումներ, ցուցադրություններ են կազմակերպվում. առաջ նման բան չկար: Գրողների, արվեստագետների հոբելյանները սահմանափակվում էին տուն-թանգարանների շարքային միջոցառումներով, ու դրանով բոլոր պարտականությունները կատարված էին համարվում: Հիմա հանրության լոկալ հատվածներըՙ ուսանողներ, կրտսեր մասնագետներ, ուղղակի հետաքրքրասերներ, ակտիվորեն հաճախում են ...
Կ. Պոլսի Օսմանյան Բանկի գրավման եւ նույն քաղաքում դրան հաջորդող հազարավոր հայերի ջարդի պատմությունը, հասկանալի պատճառներով, չարտացոլվեց խորհրդահայ գրողների երկերում: Անկախությունից հետո էլ կարծես չէին շտապում խախտել այդ պարտադրված լռությունը: Ալեքսանդր Թոփչյանն էր միայն, որ 2008 թ. լույս տեսած իր «Բանկ Օտոման» ...
Այս տարին թումանյանական է, թեպետ, մինչ օրս արվածն այն չէ, ինչին արժանի է մեծանուն գրողը: Ես հույս ունեմ, որ առաջիկայում այդ սխալը կշտկվիՙ պետական մակարդակովՙ Հանրապետության կամ Ազատության հրապարակում: Նույն մոտեցումն եմ ակնկալում նաեւ Կոմիտասի հիշատակի հանդեպ: Նրանք երկուսն էլ մեր ժողովրդի մեծագույն ուսուցիչներից են, որոնցից անվերջ կարելի է սովորելՙ ...
Այս տարվա փետրվարի 20-ից մարտի 12-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ ու գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կրկին մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը, որն այս տարի անվանվել էր «Տերտերյան Ֆեստ»ՙ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյա հոբելյանին:
Օրերս Երեւանի «Օղակաձեւ այգում» աննախադեպ ձգողականությամբ ուշադրությունս սեւեռվեց մի արձանի վրա, որ «Վերածնված Հայաստան» է կոչվում: Անկեղծ ասած, արձանի վիճակն աննախանձելի էր, ուղիղ համեմատական այսօրվա հայաստանյան իրավիճակինՙ վերածնված, բայց տկար: Եթե չիմանաս քանդակի հեղինակին, կարող ես կարծել, որ այն պատկանում է հասարակության կողմից մերժված մի մարդու, որի հետ էլ իր ...
Փետրվարի 13-17-ին Փարիզի «Գրան պալեում» (Գեղեցիկ արվեստների մեծ պալատ) կայացել է «Համեմատություններ - 2019» խորագրով ցուցահանդեսը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանավորությամբ: Ցուցահանդեսին մեկական ստեղծագործությամբ մասնակցել են նկարիչներ ամբողջ աշխարհից: Հայաստանը ներկայացել է երեւանցի արվեստագետ Սարգիս Սահակյանի աբստրակտ կտավով: Մեզանում ճանաչված հմուտ ոսկերիչը առաջին անգամ է ...
Նյույորքաբնակ Թորգոմ Մովսեսյանը պարող է եւ մշակույթի դեսպան: Նրա «Թորգոմադա» մշակութային կազմակերպությունը պարը դիտարկում է որպես մշակութային դիվանագիտության կարեւոր, սակայն անտեսված մի գործիք` ավելի ավանդական, բայց ձախողված մեթոդների համեմատությամբ: Նրա պարային նախագծերը, որոնք արժանացել են մի շարք դրամաշնորհների, յուրօրինակ ներդրում են արվեստի եւ դիվանագիտության աշխարհում: Նյու Յորքի Արվեստի Հիմնադրամը նրան ...