RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 22-03-2019



Տեղադրվել է` 2019-03-28 20:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 557, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԳՈՐԾԵՐԸ ՓԱՐԻԶԻ «ԳՐԱՆ ՊԱԼԵ»-ՈՒՄ

Ա. Բ.

Փետրվարի 13-17-ին Փարիզի «Գրան պալեում» (Գեղեցիկ արվեստների մեծ պալատ) կայացել է «Համեմատություններ - 2019» խորագրով ցուցահանդեսը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանավորությամբ: Ցուցահանդեսին մեկական ստեղծագործությամբ մասնակցել են նկարիչներ ամբողջ աշխարհից: Հայաստանը ներկայացել է երեւանցի արվեստագետ Սարգիս Սահակյանի աբստրակտ կտավով: Մեզանում ճանաչված հմուտ ոսկերիչը առաջին անգամ է հանրությանը ներկայացել իր գեղանկարչական աշխատանքով, այն էլ միանգամիցՙ Փարիզում եւ իր ծննդյան 70-ամյակի օրը:

Սարգիս Սահակյանը ծնվել է 1949-ին Թբիլիսիում, 1968-ին ավարտել է Երեւանի Գեղարվեստի ուսումնարանը, 1979-ինՙ ԵՊՀ արվեստաբանության բաժինը: Ցուցահանդեսների մասնակցում է 1972-ից: Հայտնի է իր նրբաշուք ոսկեգործական եւ արծաթագործական աշխատանքներով, որոնց ոճը մոտ է աշխարհահռչակ Կառլ Ֆաբերժեին: Սարգիս Սահակյանն ունեցել է անհատական ցուցահանդեսներ Ռուսաստանում, Հնդկաստանում, Հունգարիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում: Նրա մի շարք ստեղծագործություններ ընդգրկվել են Հայաստանի եւ Մոսկվայի դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարաններում: Սույն թվականի մայիսի 13-20-ին Հայաստանի Նկարիչների միությունում առաջին անգամ կցուցադրվեն Սահակյանի կտավները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ