RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-03-2019



Տեղադրվել է` 2019-03-28 22:34:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 456, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԿՈՒ ՃԱՄՊՐՈՒԿ

Գրիգոր Արտեմիչ Հարությունյանը ուղիղ 16 տարի Սովետական Հայաստանը ղեկավարելուց հետո, երբ ազատվեց Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից, երեք օր անց լքեց բոլոր երեւանցիներին հայտնի «Արությունովի տունը», որը գտնվում էր Մաշտոցի (այն տարիներինՙ Ստալինի) պողոտայի վերեւի մասում, Մատենադարանի կից բարձունքում: Այստեղ նա իր տիկնոջՙ Աշխենի եւ դստերՙ Նամիի հետ անց էր կացրել իր կյանքի վերջին 16 տարիներըՙ 1937-1953թթ.: Այստեղ նա իր ձեռքով հիմնել էր մի հրաշալի այգի, հավաքել բազմաթիվ հազվագյուտ ծառեր, որոնցից շատերը եզակի էին Հայաստանի համար: Եվ յուրաքանչյուր օր իր ձեռքով ջրել այդ այգու ծառերը:

Գրիգոր Արտեմիչին անգամ մեքենայով չուղեկցեցին իրեն հատկացված երկսենյականոց բնակարանը նույն Մաշտոցի պողոտայում, կինո «Նաիրիից» մի քիչ բարձր: Ասենք ուղեկցողի կարիք էլ չկար, Գրիգոր Արտեմիչի ձեռքում ընդամենը երկու ճամպրուկ էր: Ահա 16 տարի Հայաստանը ղեկավարած մարդու ողջ ունեցվածքը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ