RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 15-11-2019



Տեղադրվել է` 2019-11-15 19:11:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 609, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՇԱՌԼ» ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄՅՈՒԶԻՔԼԸ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

Հ.Ծ.

Լեգենդ դարձած Շառլ Ազնավուրի կենսագրական տվյալների եւ մարդկանց հուզող երգերի հիման վրա գրված Թալին Պապայանի «Շառլ» մյուզիքլը նոյեմբերի 9-ին ներկայացվեց Հոլիվուդի NoHo Arts շրջանի «El Portal» թատրոնում:

Ըստ «Միրոր-Սփեքթեյթր» լրատվության, 90 րոպե տեւողությամբ շոուն հարգանքի տուրք է մեծավաստակ երաժիշտ-դերասանին, որ ֆրանսիական էստրադային երաժշտության ոսկեդարի կերտողներից էր, իսկ հետագայում դարձավ նաեւ դիվանագետ եւ բարեգործ:

«Boundaryless Productions-ի» արտադրության, Հարութ Սողոմոնյանի երաժշտական վերահսկողության եւ Թալին Պապայանի բեմականացման արդյունքում ստեղծվել է հոյակապ մի մյուզիքլ, որի առաջնախաղը հոկտեմբերի 12-ին «Hotel Cafe՛-ում» խորապես տպավորել է հանդիսատեսին: Ազնավուրի դերում հանդես են եկել Մորիս Սուջյանն ու Բեռնար Բայերը , իսկ Էդիտ Պիաֆին մարմնավորել է Մարիետ Սուջյանը , որ նաեւ Ազնավուրից երկու երգ («Take Me Away» եւ «She») մատուցել է անգլերենով:

«Մեր սրտերը սկսեցին խայտալ երաժշտության հնչյունների ներքո: Դա իրավամբ գլուխգործոց ներկայացում էր տաղանդավոր եւ կենսախինդ դերակատարների մատուցմամբ, որոնք պատճաշորեն մեծարեցին լեգենդ դարձած երաժշտին», նշել են հանդիսատեսներից Գրեյ Մորելն ու Շեյն Ռասմուսենը:

Ծավալվող իրադարձությունները անձնական բնույթ են կրել որոշ դերասանների համար, որոնցից ավստրիացի դաշնակահար եւ դերասան Բեռնար Բայերը հիշել է, թե ինչպես հոր հետ ըմբոշխնում էին Ազնավուրի կատարումները: «Նրան մարմնավորելը չափազանց հուզիչ էր եւ պարտավորեցնող: Բեմի վրա ես զգում էի հանդիսատեսի բոցավառվող սերը Ազնավուրի նկատմամբ», նշել է նա եւ ավելացրել. «Ինձ համար երկար սպասված երազի իրականացումն էր, որն իմ մեջ հիշողություններ արթնացրեց»: Հաննա Պոլոքն էլ հավելել է, որ ներկայացման մեջ շատ «նոր բացահայտումներ կային, որոնց տեղյակ չէինք»:

Պապայանը կարողացել է ճշգրիտ արվեստագետի բնազդով ներկայացնել Շառլին, որ բազում դժվարություններ հաղթահարելով շուռ է տվել աշխարհը եւ ստիպել նրան ընդունել իրեն եւ իր անկրկնելի երաժշտությունը: «Դրանով նա աշխարհը դարձրեց մի փոքր ավելի բարեկիրթ, ինքնավստահ եւ ոգեւորիչ», գտնում է Պապայանը:

Նկար 1. Ձախիցՙ Մարիետ Սուջյան, Հարութ Սողոմոնյան, Բլեյք Շիլդս Աբրահամովիչ, Բեռնար Բայեր, Մորիս Սուջյան եւ Թերի Ուիբլ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ