ԽՈՐ ՎԻՐԱՊԸ ԱՆԳԼԻԱԿԱՆ ՌՈՔ ԽՄԲԻ ԱԼԲՈՄԻ ՇԱՊԻԿԻՆ Ա. Բ. Բրիտանա-ամերիկյան նշանավոր «Ռեյնբոու» ռոք խմբիՙ այս տարի թողարկած «Փոթորիկը» (The Storm) ձայներիզի շապիկին պատկերված է Խոր Վիրապի վանքը: Ալբոմի երգերի մեջ չկա հայկական որեւէ առնչություն, խմբին հավանաբար պարզապես գրավել է հայկական եկեղեցական ճարտարապետությունը: «Ռեյնբոուն», որ հայտնի է նաեւ «Ռիչի Բլաքմորի Ռեյնբոու» անունով, նրա ղեկավարՙ կիթառահար Ռիչի Բլաքմորի անունով, ստեղծվել է 1975 թվականին եւ ընդմիջումներով ակտիվ է մինչ օրս: Սա խմբի իններորդ ալբոմն է: |