RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



Տեղադրվել է` 2013-04-03 23:26:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1610, Տպվել է` 80, Ուղարկվել է էլ.փոստով` 65

ՀԱՄԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵ՞Ւ

Վ. Ա.

Ասվածը սեւ հումոր չէ: Բաքվի ինտերնետ-հեռուստաընկերություններից մեկի եթերում փոքրամասնությունների իրավունքների թեմայով հաղորդմանը սենսացիոն հայտարարություն է արել Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն: Խոսելով Եվրոպայում համասեռականների հանդեպ հանդուրժողական վերաբերմունքից, Ջալալօղլուն դա բացատրել է նրանով, որ այնտեղ «վաղուց տաբուներ չկան, մարդը ներկայանում է ինչպես որ իրականում կա, եւ դիմացինն էլ նույն կերպ է վարվում, անկեղծությանը պատասխանում է անկեղծությամբ»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, Ջալալօղլուի կարծիքով, «բոլորն էլ բոլորին գիտեն, բայց այդ մասին գերադասում են լռել»: Հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ այդպես է ասում, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության ղեկավարը հստակ ասել է. «Ո՞վ չգիտի, որ մեր կառավարության շատ ազդեցիկ անդամներ «գեյ» են, բոլորս էլ գիտենք, բայց այդ մասին չենք բարձրաձայնում, քանի որ այդ մարդիկ չեն կարող հասարակությանը առերեսվել եւ ասել, որ իրենք, այո, սեռական փոքրամասնություն են, իսկ Եվրոպայում մարդիկ ազատորեն ասում են իրենց կողմնորոշման մասին, այդ թվում` սեռական»:

Չենք կարծում, թե Ջալալօղլուին մտահոգել է միայն ադրբեջանական հասարակության հանդուրժողական կամ ոչ հանդուրժողական լինելու թեման: Նա քաղաքական գործիչ է եւ կարող էր բոլորովին այլ օրինակով քննարկել եվրոպական եւ ադրբեջանական արժեհամակարգերի տարբերությունների հարցը: Ընտրվել է չափազանց զգայուն նյութ` կառավարության «շատ ազդեցիկ անդամների սեռական փոքրամասնությանը պատկանելու» մասին հասարակության տեղեկացվածությունը եւ դրա շուրջը եղած լռությունը:

Չափազանց զարմանալի է, որ անցել է երկու օր, սակայն Ջալալօղլուի բացահայտմանը որեւէ արձագանք չկա: Երեւի կառավարության անդամներից ամեն մեկը հերքման իրավունքը վերապահում է մյուսին` զգուշանալով, որ հասարակությունն իր անդրադարձը կընկալի իբրեւ «ինքնախոստովանություն»: Բայց տարին նախընտրական է, եւ որքան էլ ադրբեջանական հանրությունն ընկալունակ լինի նման «տղամարդկային թուլությունների» հանդեպ, իսկ Ադրբեջանի կառավարությունում կին նախարար չկա, Ջալալօղլուի նետած «սերմերը» կարող են պարարտ հող ընկնել եւ դառը պտուղներ տալ իշխող վարչախմբին:

Ադրբեջանի սահմանադրությամբ «գործադիր իշխանությունը պատկանում է հանրապետության նախագահին», նա է անմիջապես գլխավորում կառավարության գործունեությունը: Եվ եթե այդ կառավարության շատ ազդեցիկ անդամներ համասեռական են, ապա դրանից ի՞նչ եզրակացություն պիտի անել: Միայն մեկ` Իլհամ Ալիեւը համասեռականների նախագահն է: Մնում է սպասել, թե ադրբեջանական հասարակությունն ինչպես կարձագանքի` կդատապարտի՞ երկրի նախագահին, թե՞ կպանծացնի...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ