«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013
| | Տեղադրվել է` 2013-04-03 23:26:42 (GMT +04:00) | Ընթերցված է` 1177, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 54
| ՏԱԹԵՎ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ 22-ՐԴՆ Է Ֆիլադելֆիայի շախմատի մրցաշարի 71 մասնակիցների թվում էր ԱՄՆ-ում բնակվող Տաթեւ Աբրահամյանը, որը 5 միավորով զբաղեցրեց 22-րդ տեղը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց կուբացի գրոսմայստեր Ֆիդել Հիմենեսը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նա արժանացավ 4827 դոլար պարգեւավճարի: Հիմենեսը լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դանիել Նարոդիցկուն: Առաջատարներին կես միավոր զիջեցին հնդիկ գրոսմայստեր Մագեշ Պանչանաթանը, վրացի Միխեիլ Կեկելիձեն եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ալեքսանդր Ֆիշբեյնն ու Ալեքսանդր Շաբալովը: | | | |
|
| |