RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



Տեղադրվել է` 2013-04-03 23:26:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1937, Տպվել է` 80, Ուղարկվել է էլ.փոստով` 69

«ԱՌԵՎՏՐԻՑ ԱՐԲԵՑՈՂՆԵՐԸ»

ՍՈՆՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԵՊՀ ժուռ. ֆակ.-ի 3-րդ կուրս

Երբ նայում եք խանութի ցուցափեղկերին եւ ձեզ աշխարհի ամենաերջանիկն եք համարում, պարզ էՙ դուք շոպոհոլիկ եք կամ առեւտրամոլ:

«Շոպոհոլիզմը զարգանում է հիմնականում կանանց մոտՙ ուշադրության պակասից, դատարկության զգացումից, սիրված լինելու ցանկությունից»,- մեկնաբանում է հոգեբան Նառա Հովսեփյանը:

Առեւտրամոլությունը Հայաստանում նոր ձեւավորվող հիվանդություն է, որը տարածվել է սուպերմարկետների եւ զեղչերի առաջացման հետեւանքով: «Անտարբեր չեմ կարողանում անցնել ոչ մի խանութի կողքով: Պետք է մտնեմ, շրջեմ, հիանամ եւ ինչ որ կարող եմՙ գնեմ»,- անկեղծանում է 30-ամյա տնային տնտեսուհի Հերմինեն:

Առեւտրամոլությունը նման է ալկոհոլիզմին, ինչը նշանակում է «քամուն տալ» ընտանեկան բյուջեն:

Երեւանի խանութներից մեկի վաճառողուհի Նարինեն ընկերներին պատմում է 40-ամյա մի կնոջ մասին, որ «ամեն շաբաթ գալիս է մեր խանութ եւ գնում նույնանման վերնաշապիկ: Այդպեսՙ մոտ 2-3 ամիս: Մի անգամ դստեր հետ էր եկել, ով մեզ ասաց, թե իր մայրը ընդամենը հաճույք է ստանում այդ վերնաշապիկները գնելուց, որոնք, ի դեպ, բավական թանկարժեք են»:

«Ապացուցված է, որ առեւտրամոլ դառնում են այն մարդիկ, ովքեր տառապում են ադրենալինի, սերոնոինի (օրգանիզմում լավ տրամադրության «պատասխանատու» հորմոն) պակասից: Գնումները հանգստացնում են նյարդերը, բարձրացնում են ինքնագնահատականը, եւ մարդն իրեն լիակատար ազատ է զգում»,- ասում է ապագա հոգեբան Արփինե Գալստյանը:

«Երբ մտնում եմ խանութ, հատկապես մթերային, աշխարհը կարծես սկսում է պտտվել շուրջս: Նայում եմ տեսակ-տեսակ հրապուրիչ տուփերին եւ լիքը զամբյուղով դուրս եմ գալիս այդտեղից»,- պատմում է 27-ամյա լեզվաբան Լիլիթը:

Հոգեբանները առանձնացնում են շոպոհոլիկների տեսակներՙ գիտակից, իրական, կոլեկցիոներներ:

Առեւտրամոլուհիների մեծաքանակ լինելը բացատրվում է նրանով, որ կանացի օրգանիզմը ավելի զգայուն է սերոնոինի նկատմամբ: Բայց դա չի նշանակում, որ տղամարդը չի դառնում շոպոհոլիկ: Կինը ձգվում է դեպի հագուստը, կոշիկը, սնունդը, զարդարանքները, իսկ տղամարդիկ «հիվանդանում են» ավտոմեքենաների, համակարգչային, բջջային սարքերի եւ աքսեսուարների գնումներով:

«Առեւտրամոլության դեմ պայքարելու համար առաջին հերթին հիվանդը պետք է ընդունի, որ ինքը շոպոհոլիկ է: Փորձեք 2-3 շաբաթ խանութ դուրս չգալ, ձեզ դուր եկած ապրանքը միանգամից մի գնեք, այլ մի փոքր մտածեք, գուցե այն ձեզ պետք չէ: Կազմեք անհրաժեշտ գնումների ցուցակներ: Ու մի շատ կարեւոր հանգամանք. առեւտրի դուրս եկեք կուշտ, քանի որ քաղցած մարդը կարող է ավելի շատ անպետք իրեր գնել: Հիշեք, շոպոհոլիզմը բուժվում է, իսկ շոպոհոլիկը կարող է օգնել ինքն իրենՙ սովորելով տարբերել ցանկալին օգտակարից»,- խորհուրդ է տալիս հոգեբանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ