RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013



Տեղադրվել է` 2013-04-25 23:57:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1236, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱԿՏ Է, ՈՐ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆԸ

Վ. Պ.

Ցեղասպանությունների ճանաչումը ակտ է, որ նպաստում է մարդու արժանապատվության հանդեպ հարգանքին ու մարդկության դեմ հանցագործությունների կանխմանը: Այսպիսի հայտարարություն է ընդունվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովականներից 21-ի ստորագրությամբ` ապրիլի 24-ին Ստրասբուրգում:

Վեհաժողովի գարնանային նստաշրջանի 21 մասնակիցները կոչ են արել ԵԽԽվ անդամներին` անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Օսմանյան կայսրությունում հայերի եւ մյուս քրիստոնյաների դեմ 20-րդ դարասկզբին իրագործված ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչը «մեծապես կնպաստի մարդկության դեմ այդ խորշելի հանցագործության` թուրքական իշխանությունների կողմից հնարավոր նման ակտով ճանաչմանը եւ, որպես արդյունք, կտանի դեպի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանը` այդպիսով նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը»:

Հայտարարությունը ստորագրած վեհաժողովականները հիշեցրել են, որ Հայոց ցեղասպանության փաստը փաստագրված է, ճանաչված, վերահաստատված մամուլի ու ականատեսների վկայություննեով, օրենքներով, բանաձեւերով ու հայտարարություններով, որ արվել են ՄԱԿ-ի, Եվրոխորհրդարանի ու Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարանների կողմից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ