RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013



Տեղադրվել է` 2013-04-25 23:57:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1941, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 81

ՕԲԱՄԱՆ ԹԱՔՆՎՈՒՄ Է «ՄԵԾ ԵՂԵՌՆ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ

Վ. Պ.

«Մեծ եղեռն» արտահայտությունը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի համար խոստումը թվացյալ չդրժելու, բայց եւ չկատարելու հնարավորություն է դարձել: «Այսօր մենք հիշատակում ենք Մեծ եղեռնն ու հարգանքի տուրք մատուցում նրանց, ովքեր նահատակվել են 20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի ժամանակ», ապրիլքսանչորսյան իր ուղերձում ամերիկահայ համայնքին դիմելով հայտարարել է Բարաք Օբաման:

Սպիտակ տան հաղորդագրության համաձայնՙ ԱՄՆ նախագահն իր ուղերձում նշել է. «98 տարի առաջ 1,5 միլիոն հայեր կոտորվեցին կամ մահվան դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին օրերին»: «Մենք լռության դադար ենք տալիս` խորհելու մարած կյանքերի ու անասելի տառապանքների հիշատակման մասին: Այդպես վարվելով մենք միասնական ենք միլիոնների հետ աշխարհում եւ Միացյալ Նահանգներում...», ասել է Օբաման, շեշտելով, որ այդ կերպ վարվելով յուրաքանչյուրն ինքն իրեն հիշեցնում է իր պարտավորությունը ապահովելու, որ պատմության այդօրինակ սեւ էջերն այլեւս չկրկնվեն:

«Փաստերի լիարժեք, անկեղծ եւ արդարացի ճանաչումը մեր բոլորի շահն է: Ազգերը առավել ուժեղ են դառնում ընդունելով ու հաշվի նստելով անցյալի ցավոտ պահերի հետ` դրանով իսկ հիմք ապահովելով առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար», նշել է «ցեղասպանություն» բառի օգտագործման համար այդպես էլ «ընդունելու եւ հաշվի նստելու» կարողություն չդրսեւորող ԱՄՆ նախագահը:

Ամերիկահայ տարբեր կազմակերպություններ նույն օրը հայտարարություններ են տարածելՙ ընդգծելով, որ Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձով նախընտրեց ոչ թե ուղղել, առաջնորդել, այլ հետեւել Անկարայի «լռեցնելու» դերակատարությանը` իր սեփական խոստումների փոխարեն այլ հայտարարություններ անելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ