ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ԱԱԽ մամուլի ծառայություն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար, հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանանախագահ Տոմաշ Տոմչիկեւիչի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին եւ տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Արձանագրվել է, որ Հայաստանն ու Լեհաստանն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման լուրջ ներուժ եւ հեռանկարներ: Կողմերի գնահատականով` հայ-լեհական հարաբերությունների զարգացման մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Լեհաստանի կողմից Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում ներդրումային քաղաքականությունը եւ փոքր ու միջին բիզնեսին նպատակաուղղված աջակցությունը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ ուղղություններով համագործակցության ակտիվացման շուրջը, որի իրականացման գործում կարեւոր նշանակություն կունենան հայ-լեհական եւ լեհ-հայկական առեւտրաարդյունաբերական գործարար պալատների ստեղծումը եւ համագործակցության հուշագրի ստորագրումն այսօր` Երեւանում: |