RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013



Տեղադրվել է` 2013-09-24 23:29:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 919, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՓՈՍՏԱՅԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԵՎ «ՀՈՇՈՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Անի Օհանջանյան

Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Հայոց ցեղասպանության թանգարանը եւ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել են երեք դրոշմանիշեր, որոնց մարման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին: Դրոշմանիշերը նվիրված են գերմանացի աստվածաբան եւ հայասեր Յոհաննես Լեփսիուսին, անգլիացի դիվանագետ Ջեյմս Բրայսին եւ Մեծ Եղեռնը վերապրած Ավրորա Մարդիգանյանին: Վերջինս, հրաշքով փրկվելով ցեղասպանության արհավիրքներից, խաղաց իր իսկ դերը սեփական հուշագրության հիման վրա 1918թ.-ին Հոլիվուդում նկարահանված «Հոշոտված Հայաստան կամ Հոգիների աճուրդ» համր ֆիլմում, որը բարեգործական նպատակներով ցուցադրվեց բազմաթիվ երկրներում:

Մարման արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Պարոն Դեմոյանը ասաց, որ դրոշմանիշերը կարեւոր են դաստիարակչական եւ արտաքին լսարանին գլխավոր ուղերձները ներկայացնելու նպատակով:

Միաժամանակ, Ցեղասպանության թանգարանը ներկայացրեց նաեւ «Հոշոտված Հայաստան» գրքի 2-րդ հրատարակությունը: 1-ինը տեղի է ունեցել Նյու Յորքում, որի հեղինակը Ավրորա Մարտիկանյանն է: Նա պատմում է աքսորի ճանապարհին կրած սարսափների մասին: Հայկական Ժաննա դԱրկը, ինչպես նրան անվանեցին ԱՄՆ-ում, աքսորի ճանապարհին կորցնում է ծնողներին, քույրերին ու երեք եղբայրներին, որոնց գազանաբար սպանեցին իր աչքի առջեւ: 14-ամյա Արշալույսը տարագրության ընթացքում խոշտանգվում ու պատվազրկվում է թուրք եւ քուրդ պաշտոնյաների հարեմներում: Նա պատմում է իր տեսած արյան խրախճանքների ու մարդկային պատկերացումներից դուրս դաժանությունների մասին:

Թանգարանի տնօրեն Հ. Դեմոյանի կարծիքով նմանօրինակ գրքերի ներկայացումը եւս մեկ առիթ է խորհելու 1915-ին կատարվածի մասին. «Սա նաեւ ոգեկոչման արարողություն է եւ հարգանքի տուրք»:

Շնորհանդեսի ժամանակ ցուցադրվեց 1919-ին «UNIVERSAL Studios»-ում նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմից հատված, որի ընդամենը 18 րոպեն է հնարավոր եղել փրկել «UNIVERSAL Studios»-ի արխիվներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ