RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-09-24 23:29:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 762, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԻԶԱԲԵԼԱ ՅԱՅԼՅԱՆՆ ԷԼ ԲՐՈՆԶԵ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՐՁԱՎ

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանին հերթական բրոնզե մեդալը պարգեւեց մինչեւ 20 տարեկանների մրցաշարին մասնակցած Իզաբելա Յայլյանը: Մինչեւ 58 կգ քաշային աղջիկների մրցավեճը հայ մարզուհին սկսեց 82 կգ-ից: Այդ քաշը նա բարձրացրեց միայն 2-րդ մոտեցմամբ: 84 կգ-ը բարձրացնելու Իզաբելայի 3-րդ փորձն ապարդյուն անցավ: Պոկում վարժությունում նա 82 կգ-ով արժանացավ բրոնզե մեդալի: Լավագույն արդյունքը ցույց տվեց ռուսաստանցի Մարիա Լուբինանՙ 89 կգ: 2-րդ տեղը գրավեց ռումինուհի Պետրոնելա Հեգնիսըՙ 84 կգ:

Հրում վարժությունում Իզաբելան միայն առաջին մոտեցումը հաջող կատարեցՙ բարձրացնելով 100 կգ: Դա 4-րդ ցուցանիշն էր: Հայ մարզուհին երկամարտի 182 կգ (82+100) արդյունքով դարձավ բրոնզե մրցանակակիր:

Եվրոպայի չեմպիոնուհի հռչակվեց ռուսաստանցի Մարիա Լուբինան, որը երկամարտում ցույց տվեց 198 կգ (89+109) արդյունք: Նրան 10 կգ զիջեց ռումինուհի Պետրոնելա Հեգնիսը, որն արժանացավ արծաթե մեդալի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ