RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013



Տեղադրվել է` 2013-09-24 23:29:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 821, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՓԱՌԱՏՈՆԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Մ. Հ.

Աղասի Այվազյանին նվիրված երկրորդ փառատոնը կկայանա դժվարությամբ եւ հետաձգումներով:

Լեւոն Մութաֆյանը ցավով նշում է, որ հայ իրականության մեջ Աղասի Այվազյանի գրական ստեղծագործությունները շատ քիչ են լուսաբանվել:

Դեռեւս մի քանի տարի առաջ` գրողի մահվանից հետո, Աղասի Այվազյանի այրին` Գրետա Վերդյանը, նախաձեռնեց իրականացնել այվազյանական փառատոների շարք: Փառատոնի նպատակն է ձեւավորել դաշտ` Այվազյանի դրամատուրգիան ապրեցնելու, ինչպես նաեւ մեր ժամանակակից թատրոնում ձեւավորել Աղասի Այվազյանի թատերական խորան:

«Նախորդ փառատոնը տեղի է ունեցել երկու տարի առաջ, որն իր շուրջ համախմբեց ոչ միայն պրոֆեսիոնալ թատրոնները, այլեւ երիտասարդական, սիրողական թատրոնները: Սա այն եզակի փառատոներից է, որին պետական աջակցությունը ցավոք սրտի շատ քիչ է եւ դեռ չի հասել այն մակարդակի, որ հնարավոր լինի իրականացնել բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները»,-ավելացրեց Լեւոն Մութաֆյանը:

Հատկանշական է, որ տիկին Գրետան դիմել է բազմաթիվ կազմակերպություննեի, պաշտոնյաների, կրոնական գործիչների` փառատոնին աջակցելու համար, սակայն անհրաժեշտ աջակցություն չեն ստացել: Ինչպես հավաստիացրեցին, այդ աջակցությունը շատ մեծ գումարների հետ կապված չէ:

Իսկ փառատոնի կազմակերպիչ Անի Փաշայանն իր հերթին ասաց, որ փառատոնը ֆինանսական խնդիրների պատճառով այս էլ երրորդ անգամ հետաձգվում է. «Մենք նախատեսել էինք հոկտեմբերի 3-ին անցկացնել, սակայն հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 11-ը: Սա ստեղծագործական աշխատանք է եւ հնարավոր է, որ դերասանական կոլեկտիվը նաեւ հիասթափության շրջան ապրի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ