Հայաստանյայց եկեղեցում առկա հիմնախնդիրների, բարեկարգության ու դրանց լուծման եւ իրականացման ճանապարհների մասին խոսվում է արդեն մեկ հարյուրամյակից ավելի: Այդ հարցին ընդառաջ դեռեւս 20-րդ դարասկզբից գումարվել են բազմաթիվ մեծ ու փոքր ազգային եկեղեցական ժողովներ, հավաքներ, տրվել են որոշակի լուծումներ, բարձրացվել են հիմնահարցեր... Բավական է հիշել Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի օրոք 1906 ...
Եվրոպական միության հետ Ասոցիացման համաձայնագրի բանակցությունները գրեթե չորս տարի տեւեցին` փաստացի ոչ մի արդյունքի չհասցնելով, քանի որ սեպտեմբերի երեքին, պարզվեց, Հայաստանն այրվում է Մաքսային միությանն անդամակցելու ցանկությամբ: Այդօրինակ ցանկությամբ այրվել ասվածը բնավ էլ հռետորաբանական չէ կամ էլ փոխաբերական, քանի որ գործընթացները, որ հաջորդում են այդ հայտարարությանը, վկայում են հենց այրող ...
«Ազգ»-ի նախորդ համարից տեղեկանում ենք, որ գյուղատնտեսության նախարարի այս տարվա հունիսի 7-ի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի հրամանը` թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք արգելելու մասին:
ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանի փոխանցմամբ` տարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն է գրանցվում, ինչն անվտանգ չէ Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը նույնպես սեյսմիկ ակտիվության գոտում է: Ըստ նրա` Սպիտակի երկրաշարժից հետո թեեւ այստեղ լուրջ ցնցումներ չեն եղել, սակայն չմոռանանք, որ Սպիտակի երկրաշարժից հեռացող ամեն ...
Ռամկավար ազատական կուսակցության Մ. Նահանգների Արեւելյան շրջանի եւ Կանադայի վարչությունը հայտարարություն է հրապարակել, որ հաստատում է Փիթեր Քութուջյանի թեկնածությունըՙ դառնալու Մ. Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Մասաչուսեթսի պատվիրակության անդամ: Նա զբաղեցնելու է, ընտրվելու դեպքում, թափուրը տեղը 5-րդ Միդլսեքս շրջանի նախկին պատգամավոր Էդուարդ Մարքիի, որն այժմ սենատոր է դարձելՙ զբաղեցնելով Ջոն Քերիի ...
Արագածոտնի մարզի Կարբի գյուղի միջնակարգ դպրոցի բակում տեղադրված Վահան Թեքեյանի կիսանդրու դիմաց թարմ ծաղիկներ էին դրված: Կիսանդրու դիմաց, ինչպես դպրոցի անձնակազմն ասաց, միշտ են թարմ ծաղիկներ դրված լինում. այս դպրոցը հենց այնպես չի կրում ազգային խորհրդանիշ Թեքեյանի անունը, այստեղ հասկանում են, զգում, թե ինչ է դա նշանակում:
Հայաստանում բորբոքված բանավեճերը եվրոմետ թե ռուսամետ կողմնորոշում ընդունելու հարցում հասել են իրենց բարձրակետին: Երկու մոտեցումն էլ իրավունք ունեն գոյություն ունենալու: Պարզապես զավեշտական է, երբ որոշ եվրոպասերների կողմից նույնիսկ հոխորտանքներ են հնչում Ռուսաստանի, Վլադիմիր Պուտինի հասցեին: Մի պետության, որի հետ արդեն, հարկադրաբար, հաշվի է նստում նույնիսկ, ռուսական թերթերից մեկի արտահայտությամբ, նեոհուդայական ...
Ավստրալիայում լույս տեսնող Հայկական բարեգործական ընդհանուր միության «Միութիւն» ազգային, քաղաքական եւ մշակութային ամսաթերթից տեղեկանում ենք, որ այս տարի լրանում է ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի հիմնադրման 50-ամյակը: Այդ առթիվ նախատեսված է անցկացնել հոբելյանական գեղարվեստական մի միջոցառում հոկտեմբերի 26-ին «Ուեսլի կենտրոնում», հովանավորությամբ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպս. Նաճարյանի:
Բարեգործությունը, մարդասիրական ձգտումները գործողություն են պահանջում: «Լավագույն հոգեկան մղումները ոչինչ են նշանակում, եթե չեն հանգեցնում բարի գործողությունների», ասել է ժամանակին ֆրանսիացի գրող Ժոզեֆ Ժուբերը:
Լրացավ վաստակաշատ արեւելագետ-պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Հայաստանում արեւելագիտության զարգացման բնագավառում խոշոր երախտավոր Հովհաննես Գրիգորի Ինճիկյանի ծննդյան 100-ամյակը: Տարիների հեռվից մեր առջեւ հառնում է անխոնջ մտավորականի, գիտնականի, գիտության եռանդուն ու հմուտ կազմակերպչի կերպարը, որի կյանքն ու գործունեությունը, հիրավի, հանդիսացել է իր հայրենիքին եւ հարազատ ժողովրդին բոլորանվեր ծառայելու եւ անձնադիր նվիրման ...
Հայկական ծագմամբ աշխարհահռչակ մարդկանց մասին հրապարակումները միշտ էլ փնտրված են ընթերցողի կողմից: Ներկա այս շարքը, որոշ սրբագրումներով, քաղել ենք սոցիալական ցանցերից: Այդ ցանցերում հանդիպում ենք նաեւ Լիբանանի հանգուցյալ նախագահներից Քամիլ Շամունի անվանը, ինչը բացարձակապես սխալ է:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված արարողությանը, որ կայացել է Գլենդելի երիտասարդական կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարէզ» պարբերականը, սենատորն ընդգծել է հայերի հերոսական հաստատակամությունը, որով 1918 թվականին հայ ժողովուրդը զենք վե ցրեց պաշտպանելու իր հայրենիքը`ստեղծելով ազատ եւ ...
Վերջերս «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ընթերցողի դատին հանձնեց հայ-իրանական հարաբերությունների պատմահամեմատական արժեքավոր մի ուսումնասիրություն` իրանահայ լրագրող եւ հասարակական գործիչ Թամրազ Հովսեփյանի «Արքայից արքաներ. Կյուրոս Մեծ եւ Տիգրան Մեծ» աշխատությունը: Հեղինակը, քննության առնելով միմյանցից 450 տարի հեռավորությամբ ապրած, սակայն մարդկային բարձր արժանիքներով իրար խիստ նման երկու աշխարհակալների գործունեությունը, կարեւոր քայլ է անում` ...
Հինգ երկրներիՙ Հայաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելառուսի եւ Ուկրաինայի մեկ տասնյակ արվեստագետներ են մասնակցում «Կենարար աղբյուր» խորագրով միջազգային քանդակագործական սիմպոզիումին, որն անցած շաբաթ օրը մեկնարկեց Գյումրիում, «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Բացմանը մասնակիցներին ողջունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ցանկություն հայտնելով այս միջոցառումը դարձնել ավանդական եւ անցկացնել ամեն տարի:
Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) գործող ֆիլմերի, երաժշտության եւ արվեստի «ԱՐՓԱ» հաստատության կողմից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «ԱՐՓԱ» միջազգային 16-րդ կինոփառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 26-29 Հոլիվուդի եգիպտական թատրոնում: Հրատարակվել են 9 անվանացանկերում մրցանակների հավակնորդների, ինչպես նաեւ ժյուրիի անդամների անունները:
Հառաջիկա հոկտեմբերի 20-ին Նյու Յորքի Հայ Ավետարանական եկեղեցում հայկական եւ համաշխարհային դասական արվեստի ներկայացուցիչների ստեղծագործությունների կատարումներով հանդես է գալու ճանաչված դաշնակահար եւ էթնոերաժշտագետ Շահան Արծրունին, տեղեկացնում է Ֆլորենս Ավագյանը: Նա ներկայացնելու է Շոպենի, Բեթհովենի, Շուբերտի, Խաչատուրյանի, Բաբաջանյանի, Ալան Հովհաննեսի եւ անմահն Կոմիտասի գործերից կազմված մի ծրագիր: Համերգի օրը վաճառքի է ...
Բուդապեշտում վերջնագիծը հատեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայ ըմբիշներն առաջնությունում մեկ արծաթե եւ 2 բրոնզե մեդալ նվաճեցին, իսկ թիմային հաշվարկում գրավեցին 5-րդ տեղը (28 միավոր)ՙ իրենցից առաջ թողնելով Ռուսաստանին (43), Կորեային (37), Հունգարիային (31) եւ Իրանին (29):
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում կենտրոնականը Գյումրիում «Շիրակի» եւ «Փյունիկի» մրցավեճն էր: Մրցաշարային աղյուսակում հարեւանությամբ գտնվող թիմերի հանդիպումը մեծ հետաքրքրություն էր ներկայացնում նաեւ այն պատճառով, որ այսօր մրցակիցները կրկին մրցավեճի են բռնվելուՙ այս անգամ «Հանրապետական» մարզադաշտում վիճարկելով Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը:
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Սմբատ Մարգարյանը (56 կգ): Երիտասարդական մրցումներում մեծ փորձ ունեցող եւ բազում տիտղոսներ նվաճած հայ ծանրորդը երկամարտի 241 կգ (104+137) արդյունքով դարձավ բրոնզե մրցանակակիր մինչեւ 20 տարեկանների մրցավեճում:
Ֆուտբոլի ՌԴ առաջնության 9-րդ տուրում Արաս Օզբիլիսը բացեց գոլերի հաշիվը «Սպարտակում»ՙ աչքի ընկնելով ԲԿՄԱ-ի հետ խաղում, որում սպարտակցիները հաղթեցին 3-0 հաշվով: Օզբիլիսն ընթացիկ առաջնությունում իր 3-րդ գոլը խփեց: Նախորդ 2-ը նա խփել էր «Կուբանի» կազմում մեկնարկային 2 տուրերում: Օզբիլիսի գոլը 9-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակում է ընդգրկվել: «Սպարտակը» «Զենիթի» եւ ...
Տաշքենդում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի մրցաշարում անհաջող ելույթներն է շարունակում Էլինա Դանիելյանը: 4-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց Անտոանետա Ստեֆանովայի հետ, իսկ հաջորդ պարտիայում պարտվեց Հարիկա Դրոնավալիին: Դանիելյանը 5 հնարավորից վաստակած 1 միավորով Գուլիսխան Նախբաեւայի հետ բաժանում է 11-12-րդ հորիզոնականները:
Թուրքիայում ընթացող մինչեւ 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության հերթական 2 տուրերը հաջող էին Սամվել Տեր-Սահակյանի համար: Հաղթելով Թոմաս Լաուրուսասին եւ Վլադիսլավ Կովալյովին, Սամվելը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավորՙ հանգրվանելով 7-րդ հորիզոնականում: Այդ հաղթանակները Սամվելին մրցանակակիր դառնալու հնարավորություն ընձեռեցին: Սակայն մեդալ նվաճելու համար հարկավոր է վերջնագծում շարունակել հաղթարշավը: