RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 760, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՇԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ ՀԱՄԵՐԳԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Հ.Ծ.

Հառաջիկա հոկտեմբերի 20-ին Նյու Յորքի Հայ Ավետարանական եկեղեցում հայկական եւ համաշխարհային դասական արվեստի ներկայացուցիչների ստեղծագործությունների կատարումներով հանդես է գալու ճանաչված դաշնակահար եւ էթնոերաժշտագետ Շահան Արծրունին, տեղեկացնում է Ֆլորենս Ավագյանը: Նա ներկայացնելու է Շոպենի, Բեթհովենի, Շուբերտի, Խաչատուրյանի, Բաբաջանյանի, Ալան Հովհաննեսի եւ անմահն Կոմիտասի գործերից կազմված մի ծրագիր: Համերգի օրը վաճառքի է հանվելու նաեւ Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունների Արծրունու մեկնաբանությունների նոր խտասկավառակը (CD), որ վերջերս է հրապարակ հանվել Մ. Նահանգներում:

«Կոմիտասը հայ երաժշտության սկզբնաղբյուրն է: Առանց նրա մենք ամբողջովին տարբեր տեսքով կներկայանայինք աշխարհին ներկայիս», հավատացած է երաժշտագետը: Արծրունին շատ վաղ տարիքից է հաղորդակից դարձել Մեծ Վարպետի ստեղծագործություններին: 19 տարեկանին եղել է Ստամբուլի Կուրուչեշմե թաղամասի հայկական եկեղեցու երգեհոնահարը: Նա այնտեղ երկուսուկես տարի նվագել է Կոմիտասի պատարագը: Ընդամենը մեկ ամիս առաջ Էսկիշեհիրի Անադոլու համալսարանի (աշխարհի երկրորդ խոշորագույն համալսարանը 1.9 միլիոն ուսանողներով) դահլիճում տված մենահամերգի ծրագրում մեծ տեղ է հատկացրել Կոմիտասի ստեղծագործություններին: Ներկա է եղել Քյոթահիայից (Կոմիտասի ծննդավայրը) թուրքական մի պատվիրակություն, որը նպատակ ունի թանգարանի վերածել այն տունը, որտեղ Կոմիտասն է ծնվել: «Նրանք Կոմիտասին համարում են թուրք արմատներով հայ երգահան: Առաջներում նրա մասին ընդհանրապես չէին խոսում», ասում է Արծրունին, որ ծնվել է Ստամբուլում եւ վաղ հասակում տեղափոխվել Մ. Նահանգներ: Նա դասախոսություններով հանդես է եկել Հարվարդ եւ Կոլումբիա համալսարաններում, ինչպես նաեւ Միչիգանի համալսարանում եւ Մ. Նահանգների կոնգրեսի գրադարանում: 2008-ին արժանացել է Երեւանի Կոմիտասի անվան երաժշտանոցի «պատվավոր պրոֆեսորի» աստիճանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ