RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 787, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄՈՏԵՑԱՎ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Թուրքիայում ընթացող մինչեւ 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության հերթական 2 տուրերը հաջող էին Սամվել Տեր-Սահակյանի համար: Հաղթելով Թոմաս Լաուրուսասին եւ Վլադիսլավ Կովալյովին, Սամվելը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավորՙ հանգրվանելով 7-րդ հորիզոնականում: Այդ հաղթանակները Սամվելին մրցանակակիր դառնալու հնարավորություն ընձեռեցին: Սակայն մեդալ նվաճելու համար հարկավոր է վերջնագծում շարունակել հաղթարշավը:

8 միավորով աղյուսակը գլխավորում է Թուրքիան ներկայացնող Ալեքսանդր Իպատովը: Նա 2 անընդմեջ հաղթանակ տոնեց Սետուրամանի եւ Սանթոս Վիդիթի նկատմամբ եւ շրջանցեց չինացի Յույ Յանյիին: Վերջինս հաշտություն կնքեց Յորգ Կորիի եւ Սահաջ Գրովերի հետ: 7 միավոր է վաստակել Յորգ Կորին:

Վահե Բաղդասարյանի համար հերթական 2 տուրերը շատ անհաջող էին: Նա պարտվեց Ալեքսանդր Ինջիչին եւ Սիմոնե դե Ֆիլոմենոյին: Վահեն 4,5 միավորով 55-րդ տեղում է:

Կանանց մրցապայքարում Մարիա Գեւորգյանը 5 միավորով 35-րդ տեղում է: Նա 8-րդ տուրում հաղթեց վիետնամցի Նգուեն Հունգին, իսկ հաջորդ պարտիայում պարտվեց ղազախ Դինարա Սադվակասովային:

7,5 միավորով աղյուսակը գլխավորում է ռումինուհի Իրինա Բուլմագան: Նա ոչ-ոքի խաղաց Մերի Արաբիձեի հետ ու հաղթեց Ալինա Կաշլինսկայային: Առաջատարից կես միավոր է հետ մնում ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան: 4 շախմատիստուհիներ ունեն 6,5-ական միավոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ