Ճիշտ դուրս եկան այն լուրերը (այդ թվում` «Ազգի»), որ Հայաստանի նախագահը մի նոր ուժային կառույց` միասնական քննչական մարմին է ստեղծում, դրա գլխավորումը հանձնելով նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Մի կողմից` Հովսեփյանի կուտակած փորձն ու անձերի, իշխանության, ընդդիմության, տնտեսական եւ քաղաքական միավորների վերաբերյալ տիրապետած ահռելի տեղեկատվությունը չեն կորչի` մեկ մարդ գիտե ...
Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Հոլոքոսթըՙ հրեաների ողջակիզումը, որպես նացիստների կատարած հանցագործություն, «արժանի է պարսավանքի եւ դատապարտման»:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր 15 մլն եվրոյի համարժեք դրամի չափով բյուջետային երաշխիք կտրամադրի ՀՀ Կենտրոնական բանկին` գերմանական KfW բանկի եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի միջեւ` 2012-ի հունիսի 11-ին կնքված «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցման» ծրագրի շրջանակներում նույն գումարի չափով վարկ տրամադրելու մասին պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների ապահովման նպատակով:
Sotheby՛s-ն այս տարվա նոյեմբերին Ժնեւում կվաճառի երբեւիցե աճուրդի հանված ամենաթանկ ադամանդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված է աճուրդի տան հաղորդագրության մեջ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 25-ին` ժամը 06.57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱԻՆ կայքէջը, դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը, որոնց ավելի ուշ միացել է եւս ...
Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի հրապարակային ելույթներին եւ կանխատեսումներինՙ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, տնտեսագետ, «Այլընտրանք» կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն ասաց. «Ես նման անձնավորության որպես տնտեսագետի չեմ ընդունում, չեմ ճանաչում, առավել եւս մարդը համարձակություն չի ունեցել նստել եւ տղամարդավարի վերլուծել այն, ինչ վերաբերում է տնտեսագիտությանը: Եթե այդ մարդը այդ կարողությունները ունի ...
Մաքսային միությանը միանալու պարտադրանք-երկընտրանքի առաջ կանգնած, իսկ ավելի պարզ ձեւակերպմամբ` Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագիր ստորագրելու համար Ռուսաստանի կողմից ճնշումների տակ հայտնված Արեւելյան գրոծընկերության երկրներին, ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, հնարավոր է փոխհատուցում տալ` տնտեսական պատժամիջոցներից կրած վնասների համար:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հանդիսավորությամբ բացեցին սոցիալական ծառայությունների առաջին ինտեգրված կենտրոնը Նոյեմբերյան քաղաքում:
Վերջին 2-3 տարիներին Ռուսաստանի Դաշնությունում բնակված եւ Հայաստան վերադարձած կենսաթոշակառու, Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 23 շենքի բնակարան 3-ի բնակիչ Թելման Արիստակեսյանը չի կարողանում ստանալ 2010-ի ամբողջ տարվա իր կենսաթոշակը: Այդ մասին նա հայտնել է մեր թերթի խմբագրությանն ուղարկած նամակում:
«Իմ աշխարհը» ծառայությունն այժմ հնարավորություն է ընձեռում «Իմ աշխարհը» ցանկում ներառված ՎիվաՍել-ՄՏՍ-ի համարների բաժանորդներին զանգահարել անսահմանափակ` օրական վճարելով ընդամենը 25 դրամ, իսկ ԱՊՀ երկրների եւ Վրաստանի օպերատորների հեռախոսահամարների ուղղությամբ` բացառիկ սակագներով:
Մանկավարժական պետական համալսարանի 1-ին կուրսի շուրջ 1600 ուսանողներ ավանդույթի համաձայն այս տարի եւս մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի բակում երդվեցին հավատարիմ մնալ ուսուցչի վեհ մասնագիտությանն ու կոչմանը:
Քաջարան քաղաքի կազմավորման 55-րդ հոբելյանի կապակցությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հիմնական բաժնետեր, «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ» խորհրդի նախագահ Գյունտեր Պիլարսկին շնորհավորական նամակ է հղել Քաջարանի քաղաքապետարանին, որում, մասնավորապես, նշած է.
«Ազգ»ի սեպտեմբեր 24-ի թիւին մէջ կարդացինք Մ.Խ. ստորագրութեամբ «Տարբեր երկրների հայկական ծագմամբ նախագահներ» գրութիւնը, որուն նիւթը, կ՚ըսէ հեղինակը, «քաղել ենք սոցիալական ցանցերից»: Յօդուածին հեղինակը (կ՚ենթադրենքՙ թերթի վաստակաւոր լրագրողներէն Մարիետա Խաչատրեանը) ներկայացուցած է Լիբանանի երկու, Սուրիոյ մէկ, եւ Արժանթինի մէկ նախագահ, որոնց հայկական ծագում վերագրուած է: Ան կը յայտնէ, թէ այդ ...
«Համազգային» պետական թատրոնը շուտով հանդես է գալու նորությամբ: «Ազգի» հետ զրույցում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասաց, որ այժմ աշխատում են Վիգեն Չալդրանյանի հետ եւ ցանկանում են բեմադրել Շեքսպիրի «Համլետը», որը հանդիսականի դատին կներկայացնեն տարեվերջին:
Մեկնարկում է «Կոմիտաս վարդապետ» համահայկական փառատոնը, որի շրջանակներում տեղի կունենան համերգներ, գիտաժողովներ եւ այլ միջոցառումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Մենք փորձում ենք աշխարհին էլ ավելի ճանաչելի դարձնել Կոմիտասին: Փորձելու ենք այս փառատոնը ավանդական դարձնել: Փորձում ենք հավատարիմ մնալ Կոմիտասի ձեռագրին ...
«Ոսկե ծիրան» 10-րդ Երեւանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրում առաջին մրցանակի արժանացած «Այդ ես չեմ» ֆիլմը (ռեժիսոր` Մարիա Սահակյան) ԱՊՀ եւ Մերձբալթյան «Կինոշոկ» կինոփառատոնում արժանացել է երկու պատվավոր մրցանակների` «Լավագույն ռեժիսոր» եւ «Լավագույն օպերատոր» անվանակարգերում: Ֆիլմի օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է: Հիշեցնենք նաեւ, որ «Այդ ես չեմ» ֆիլմը «Հայակ» ...
Գաֆեսճեան արվեստի կենտրոնը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին ժամը 21:00-ին տեղի կունենա լուսավառության հատուկ արարողությունՙ նվիրված կենտրոնի հիմնադիր, ազգային բարերար Ջերարդ Գաֆէսճեանի հիշատակին: Խորհրդանշորեն, լուսավառությունը կհաջորդի Գաֆեսճեան քանդակների պարտեզում կազմակերպվող «Կարին» համույթի հայկական ավանդական պարերի ուսուցման այս տարվա վերջին միջոցառմանը, որն արժանացել էր պարոն Գաֆեսճեանի հատուկ ուշադրությանը եւ անց էր ...
Հենրիխ Մխիթարյանը բացեց իր գոլերի հաշիվը նաեւ Գերմանիայի գավաթի խաղարկությունում: 1/16 եզրափակիչում «Բորուսիան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով պարտության մատնեց «Մյունխեն-1860-ին»: Հանդիպումը շատ համառ ստացվեց: Թեեւ ունեցած խաղային առավելությանը, «Բորուսիան» չկարողացավ հիմնական ժամանակում գրավել մրցակցի դարպասը: Հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում: 105-րդ րոպեին Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հստակ իրացնելով 11 մ հարվածը, վերջապես բացեց հաշիվը: ...
Թուրքիայում ընթացող մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը մոտենում է վերջնագծին: Ավարտական 2 տուրերից առաջ պայքարն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հասել է գագաթնակետին: 7 շախմատիստներ հավակնում են ուժեղագույնի կոչմանը: Ուրախալի է, որ նրանց թվում է նաեւ Սամվել Տեր-Սահակյանը, որը մրցաշարի վերջնագծում վերագտել է իր խաղն ու վերելքով է հանդես գալիս:
Լեւոն Արոնյանը կմասնակցի հոկտեմբերի 7-14-ը իսպանական Բիլբաո քաղաքում կայանալիք շախմատի «Մեծ սաղավարտ» մրցանակի խաղարկության եզրափակիչ փուլին: Քանի որ աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու Մագնուս Կառլսենը նախապատրաստվում են շախմատային թագի համար կայանալիք մրցախաղին, ուստի հրաժարվել են «Մեծ սաղավարտի» մրցաշարին մասնակցելուց: Այդ պատճառով որոշվել է 4 շախմատիստների մասնակցությամբ 2 շրջանով մրցաշարն ...
Տաշքենդում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը վերջապես ճաշակեց հաղթանակի բերկրանքըՙ պարտության մատնելով Չժաո Սյուեին: Այդ հաղթանակի շնորհիվ Էլինան վաստակեց 2,5 միավոր եւ տեղափոխվեց 10-րդ հորիզոնական:
Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը նախատեսված է հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում: Մրցակիցն առայժմ հայտնի չէ: Արթուրի մենեջերները ներկայումս բանակցում են 3 հնարավոր մրցակիցների հետ, որոնցից մեկն էլ ռինգ դուրս կգա հայ բռնցքամարտիկի հետ մենամարտում:
Հոկտեմբերի 11-ին Բուլղարիայի եւ 15-ին Իտալիայի հավաքականների հետ կայանալիք ընտրական մրցախաղերին պատշաճ ձեւով նախապատրաստվելու նպատակով բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են: Այդ խաղերը նախատեսված էին հոկտեմբերի 5-ին եւ 6-ին: