RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013



Տեղադրվել է` 2013-09-26 01:13:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 866, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՐՄԱՎԻՐՑԻ ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՍՏԱՆԱԼ 2010-Ի ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ

Ա. Մ.

Վերջին 2-3 տարիներին Ռուսաստանի Դաշնությունում բնակված եւ Հայաստան վերադարձած կենսաթոշակառու, Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 23 շենքի բնակարան 3-ի բնակիչ Թելման Արիստակեսյանը չի կարողանում ստանալ 2010-ի ամբողջ տարվա իր կենսաթոշակը: Այդ մասին նա հայտնել է մեր թերթի խմբագրությանն ուղարկած նամակում:

Թելման Արիստակեսյանը նշում է, որ 2010-ից ապրել է Ռուսաստանի Դաշնությունումՙ իր տղայի տանը, հիվանդության պատճառով ավելի վաղ վերադառնալու հնարավորություն չի ունեցել, բուժվել է այնտեղ, ապա եւ ստացել ՌԴ քաղաքացիություն: Արմավիր է վերադարձել 2013-ին, դիմել է տեղի սոցիալական ապահովության բաժին, որտեղի աշխատակցուհին իրեն տեղակացրել է, որ 420 հազար դրամ ունի ստանալու: Սակայն նա նշել է, որ տվյալ` մարտ ամսին այդ գումարը չի կարող ստանալ, քանի որ ցուցակներն արդեն ուղարկվել են եւ խորհուրդ է տվել գալ հաջորդ ամսին: Թոշակառուն այդպես էլ վարվել է, բայց նրան թոշակը չեն տրամադրել ոչ ապրիլ, ոչ մայիս, ոչ էլ մյուս ամիսներին:

Դիմելով թերթի խմբագրությանըՙ Թելման Արիստակեսյանը հայտնում է, որ դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, բայց այնտեղ նրան չեն լսել եւ ներս չեն թողել, ուստի հարկադրված խնդրում է թերթի աջակցությունը այս հարցում:

Ներկայացնելով թոշակառուի նամակի բովանդակությունը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուշադրությունն ենք հրավիրում եւ հույս հայտնում, որ նախարարությունը հնարավորինս արագ եւ օրենքի ընձեռած հնարավորությունների սահմաններում կկարգավորի այս հարցը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ