«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013
| ՇԱԽՄԱՏ | Տեղադրվել է` 2013-09-26 01:13:23 (GMT +04:00) | Ընթերցված է` 668, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 10
| ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԻ» ՄՐՑԱՇԱՐԻՆ Լեւոն Արոնյանը կմասնակցի հոկտեմբերի 7-14-ը իսպանական Բիլբաո քաղաքում կայանալիք շախմատի «Մեծ սաղավարտ» մրցանակի խաղարկության եզրափակիչ փուլին: Քանի որ աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու Մագնուս Կառլսենը նախապատրաստվում են շախմատային թագի համար կայանալիք մրցախաղին, ուստի հրաժարվել են «Մեծ սաղավարտի» մրցաշարին մասնակցելուց: Այդ պատճառով որոշվել է 4 շախմատիստների մասնակցությամբ 2 շրջանով մրցաշարն անցկացնել: Արոնյանը Բիլբաոյում կմրցի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի ու անգլիացի Մայքլ Ադամսի հետ: | | | |
|
| |